Բանաստեղծ, մեծագույն հայրենասեր Ռափայել Պատկանյանը հայի գոյությունը բնորոշում էր երեք գործոններով.
1. Մայրենի լեզվով,
2. Հայրենի դավանանքով, որի կրողը Առաքելական հայ եկեղեցին է,
3. Հայոց պատմությամբ, որը ձևավորում է հայի ազգային գաղափարախոսությունը։
Ինչպես բազմիցս բարձրաձայնել է մտավորականությունը, արդեն իսկ ձևախեղվել է Հայոց պատմությունը, որի իրեղեն առհավատչյան դպրոցական դասագրքերն են` Հայոց պատմությունը և Հայ գրականությունը։ Դասագրքերից վտարվում է այն ամենն ինչն ազգային է և ազգի ինքնությունը հաստատող իրողություններ։
Արդեն իսկ ՔՊ-ական արշավ է սկսվել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Բանն հասել է այնտեղ, որ իշխանությունը ձգտում է հայ եկեղեցին զրկել պետությունից զատ, անկախ ինքնավարությունից։
Վարչապետը խնդիր է դնում Կաթողիկոսի ընտրությունը կատարել միմյան իշխանությունների հավանության առանձնաշնորհով։
Աղավաղվում և պղծվում է նաև «հազարագանձ Հայոց լեզուն»։
Քաղաքացիություն է ստանում հայհոյախառը լեքսիկոնով բառ ու բանը, հայեցի մտածելակերպը, հային խորթ անհարկի արտահայտությունները։ Հայոց լեզուն առերևույթ նեխվում, հոշոտվում է իշխանության բերանում` գարշահատությամբ սփռվելով հանրապետության տարածքով և ի սփյուռս ամբողջ աշխարհում։
Իշխանությունները բացահայտ և ակնհայտ որդեգրել են մի քաղաքականություն, որը թլփատում է ազգային ոգին և հոգեկերտվածքը` ի հաճո Թուրքիայի և Ադրբեջանի, փորձելով հայությունից վերաձևել մի զանգված, որը զուրկ է ազգային ինքնությունից, նրան բնորոշ հատկանիշներից։
Ներքին թուրքը կրակում է անվրեպ` թիրախ ունենալով պատկանյանական երեք նշանակետերը։
Արթնացիր հայ, եթե ցանկանում ես հայ մնալ և ոչ մանկուրտացված ամորֆ գոյություն, որը ոչ թնդում է, ոչ էլ խնդում, այլ դոնդող զանգված է մահվան մահճում։
02.06.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ