Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Անակնկալներ

Անակնկալներ
27.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 28
Տե’ր, հիմա գիտենք, որ ամեն ինչ լավ է:
Վստահում ենք Քեզ ամեն բանի մեջ:
Սիրում ենք Քեզ օրը օրին է՛լ ավելի:
Խոնարհվում ենք Քո սուրբ Կամքի առջև:
Սակայն ձեր խոնարհումը նմանում է այն մարդու արածին, որ հարկադրված համակերպվում է իր գլխին իջնող ծանր հարվածին կամ ընդունում` անխուսափելի որոշումը:
Խոնարհվեք, ինչպես երեխան է խոնարհվում` նախազգալով այն ուրախ անակնկալը, որ նախատեսել է իր համար իրեն սիրող մեկը:
Խոնարհվեցեք այնպես, որ նման լինի` սիրո խոսքի սպասող մարդու կեցվածքին, ով գլուխը բարձրացնելով` տեսնելու է փառքը, ուրախությունը, սքանչացումը, որոնք ծրարված են ակնկալվող փաթեթի մեջ:
Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ