ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Արձանագործի վարպետությունը

Արձանագործի վարպետությունը
12.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 13
- Տեր, հավատո՛ւմ ենք, օգնի՛ր մեր անհավատությանը: Տե՛ր, լսի՛ր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն:
- Ինչպես ասացի` քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով: Այո’. անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների` պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատք, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատք, որ ամեն օր ներկայի պարզ տեսությամբ ետ նայելով, անցած օրերի հավատքը նկատեք իբրև անհավատություն:
Իմթագավորության գեղեցկությունը իր աճումի մեջ է: Այդ թագավորության մեջ միտում կա միշտ առաջադիմելու. շարունակ մի երթ կա` զորությունից զորություն, փառքից փառք: Հաստատվե՛ք Իմ թագավորության մեջ. օթևա՛ն ունեցեք այնտեղ և շուտով կխուսափեք նույն տեղում կանգնած մնալուց ու կարծրացումից: Հավիտենական Կյանք. լիառատ կյանք է խոստացված բոլոր նրանց, ովքեր Իմ թագավորության մեջ իրենց կացարանը ունեն:
Զուր ժամանակ մի’ վատնեք մտածելով ձախորդությունների ու թերությունների վրա: Հաշվի առեք օգտակար այն դասը, որ սովորեցիք դժվարություններից և ընդունեք դրանք` իբրև աստիճաններ վերելքի: Վեր բարձրացեք ու հընթացս մոռացեք, թե ինչպես կամ ինչից էին պատրաստված աստիճանները: Բնավ կարևոր չէ` նրանք ուրախությունի՞ց թե՞ տրտմությունից, հաջողությունի՞ց թե՞ անհաջողությունի՞ց, դեղ- սպեղանիի՞ց, թե՞ վերքերից են կազմված: Էականն այն է, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:
Մի ուրիշ դաս էլ սովորեցե՛ք: Երբ արձանագործը անպիտան մարմար է գտնում, այն մի կողմ է նետում` չունենալով մշակելու հնարավորություն: Բայց հակառակ ամեն ինչի, այդ մարմարի կտորը իրեն կատարյալ կարծելով` արհամարհանքով է նայում այն կտորին, որի վրա քանդակագործն աշխատում է` տաշելով ու կատարելագործելով այն: Այս օրինակից դաս առեք ձեր կյանքի համար:
Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ