Լսիր, թրքուհի։
Ցեղասպան ազգիդ պատճառով թողել եմ տունս ու դուրս եկել։
Բայց իմացի՛ր, ժամանակավոր եմ եկել։
Ինձ նմանների աչքը հետդարձի ճանապարհին է։ Բայց դու լսի՛ր, լսի'ր դու ինձ, եթե մտել ես տունս։ Եթե դու հավատում ես ձեր ալլահին` դուրս արի հայի տանից։
Այնտեղ սատանաները տեղ չունեն։Ես պատերի վրա թողել եմ քեզ սաստող սրբապատկերներ, որոնք գիշերները քեզ համար մղձավանջներ կստեղծեն։
Քո տունը ես չէի մտնի, որովհետև ինչից բռնեի` ձեռքերս կարյունոտվեին։
Ես ամեն երեկո խունկ եմ վառել իմ տանը, պատերը խնկահոտ են։
Ամեն երեկո աղոթել եմ, խնդրել Աստծուց, որ քո ազգից մեզ հեռու պահի։
Թրքուհի, իմ տանից սուրբ և հերոս նահատակ ենք թաղել։
Դու չե՞ս վախենա նրա երկնային վրեժից։
Իմ տանը երեխաներիս նորածին լացերն ու ճիչերն են պահված, կեսուր֊ կեսրարիս ու ամուսնուս վերջին շունչն է դեռ այնտեղ լսվում։
Իմ տունը եկեղեցի է, ինչպես նաև յուրաքանչյուր հայի տուն, իսկ քեզ մեջիդ է պետք։
Մի՛ պղծիր եկեղեցիս։ Ես քո տունը չեմ մտել, քո ալլահին չեմ վիրավորել։ Թրքուհի խանում, մեր Աստծո ցասումը մի հրավիրիր քեզ վրա։
Դու գիշերները չես կարողանա քնել։
Ես այնտեղ, ամեն լուսաբացին «Առավոտ լուսոյ» եմ երգել, գիշերները աղոթք մրմնջացել, աստղերին նայել ու ազգիս համար խաղաղություն խնդրել։
Ես այդ տանը ամեն երեկո ՆԱՐԵԿ եմ կարդացել։
Դու գիտե՞ս դա ինչ գիրք է։ Չես իմանա։ Որովհետև իմ տունը քարվանսարա չէ, որ արյունոտ ընտանիքովդ գիշերես ու սպասես հայի հերթական քարավանին, որ ամուսինդ թալանի ու սպանի։
Ախր, դուք ի՞նչ ցեղ եք։
Բա Ստեփանակերտիս նման մաքուր, մեռոնված քաղաքում ցեղիդ ավազակների գարշահոտ ոտքերի ձայնը պիտի լսվի՞։
Մի մտիր տունս, թրքուհի, մի մտիր։
Մենք գալու ենք, դու գնալու ես։
Ոչխարահոտ փեշերդ հավաքիր ու գնա, խանու'մ։
Ես մարդասպան չեմ դաստիարակել, դու երևի դաստիարակել ես։
Քանի դեռ չես արժանացել երկնային պատժին` գնա թրքուհի, գնա, գնա' և ասածս մնացած թրքուհիներին փոխանցիր։
Գնա՛, ալլահդ սիրես, գնա՛։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ