Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ֆուտբոլային խաղերը՝ հայոց քաղաքական խորհրդանիշ

Ֆուտբոլային խաղերը՝ հայոց քաղաքական խորհրդանիշ
07.09.2025 | 15:06

23.08.2007. Հայաստան-Պորտուգալիա՝ 1:1

Սա խորհրդանշում է այն պահը, երբ Հայաստանը դեռ կարողանում էր հավասար մրցակից լինել անգամ գերտերությունների ներկայացուցիչ Պորտուգալիային։ Թեև փոքր երկիր էր, բայց կարողացավ հավասար պայքարել, և սա ցույց էր տալիս ներուժի առկայությունը։ Սիմվոլիկ իմաստով՝ այն ժամանակ դեռ ազգային սերուցքը չէր կոտրված, և ժողովուրդը դեռ կարողանում էր համահավասար խոսել աշխարհի ուժեղների հետ։

13.06.2015. Հայաստան-Պորտուգալիա՝ 2:3

Այստեղ արդեն հավասարության վիճակը փոխվեց։ Հայաստանը գոլեր խփեց, բայց ի վերջո պարտվեց։ Սա խորհրդանշում է այն փուլը, երբ ժողովուրդը դեռ ուժ ունի, բայց համակարգային խնդիրները, իշխանությունների սխալները, ներսի պառակտվածությունը հանգեցնում են պարտության։ Սա արդեն բացասական սելեկցիայի առաջին փուլն էր․ լավերը դուրս էին մղվում, միջակները գալիս էին առաջ, իսկ պետությունը սկսում էր կորցնել իր հավասարակշռությունը։

06․08․2025. Հայաստան-Պորտուգալիա՝ 0:5

Այստեղ պարտությունը նույնիսկ թվերով չի չափվում։ Այստեղ ցույց է տրվում, որ արդեն պայքարի ոգի չկա։ Իսկ երբ ժողովուրդը կորցնում է իր ոգին, նրան հաղթելու համար այլևս շատ ուժ և ջանք հարկավոր չէ, բավական է նույնիսկ սեփական թուլությունը։

Սիմվոլիկ իմաստով սա այն փուլն է, երբ բացասական սելեկցիան հասել է վերջնակետին: Միջակները իշխում են, արժանիները մերժված են, իսկ պետությունը դարձել է ինքն իրեն ջախջախող համակարգ։ Արդյունքում՝ նույնիսկ այնտեղ, որտեղ մի ժամանակ հավասար էր հզորներին, հիմա ոչ մի դիմադրություն չունի։

Հայաստանի ֆուտբոլային հանդիպումների այս «քաղաքականացված» վերծանումը ցույց է տալիս ազգային անկման տրամաբանությունը:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ