-
03.06.2017|
11:09
Հունիսի 2-4-ը Երևանում տեղի է ունենում «Քոլլաբ» հանդիպումը, որը համախմբում է «Վիքիմեդիայի» շրջանակում աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կրթական նախագծերի պատասխանատուներին։ Հանդիպման նպատակն է կրթական հաջողված նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակումը, Վիքիպեդիայում հոդվածների բարելավումը, ինչպես նաև հոդվածների ստեղծման և կրթության մեկտեղման հնարավորությունների խթանումը։
-
02.06.2017|
20:39
Այսօր քննություններ կանցկացվեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:
-
02.06.2017|
08:14
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացներին այս տարի մասնակցում են միջին և բարձր դասարանների ավելի քան 25 դպրոցականներ:
-
02.06.2017|
08:01
ԱՄԷ-ում վերջին տարիներին բազմաթիվ արտերկրյա համալսարաններ են գործում: Ամենահեղինակավորներից մեկը 2006-ին հիմնադրված Աբու Դաբիի երկլեզու (անգլերեն, ֆրանսերեն) Փարիզ-Սորբոն համալսարանն է:
-
01.06.2017|
18:54
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի սրահում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ ուղենշելով երկու համալսարանների հետագա համագործակցության ուղղությունները՝ կրթական, գիտահետազոտական, շարժունության, միջազգայնացման, տեղեկատվական, փորձագիտական և խորհրդատվական, նյութատեխնիկական և այլ:
-
30.05.2017|
09:59
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՅԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ, կարևորելով ՀՀ հանրակրթության բնագավառում նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ կրթության ապահովումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
-
16.05.2017|
08:08
«Դար» հիմնադրամը «Այբ» դպրոցի հետ համատեղ ավելի քան 5 տարի իրականացնում է «Դպրոցը որպես համայնքային կենտրոն» փորձարարական ծրագիրը Ծաղկունք գյուղի միակ դպրոցում։
-
16.05.2017|
07:58
ՈՒսուցչի աշխատանքը մշտապես համարվել է դժվար և պատասխանատու, քանի որ նրա առջև դրվել է սերունդ կրթելու և դաստիարակելու, պետության մշակած ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց:
-
13.05.2017|
13:27
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
-
13.05.2017|
12:31
Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը, որն անցկացվում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:
Այս տարի մրցութային փուլին իրավունք էին ստացել մասնակցելու 17 պատանի՝ բաժանվելով երկու խմբերի:
锟斤拷锟斤拷锟斤拷锟斤拷锟斤拷锟斤拷锟斤拷锟/1340287037" rel="nofollow">Բնապահպանություն