ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Էրդողանը թքած ունի արդարության վրա, նա սովորական բռնապետ է, որ օգտվում է առիթից

Էրդողանը թքած ունի արդարության վրա, նա սովորական բռնապետ է, որ օգտվում է առիթից
19.09.2025 | 13:18

Պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանը՝ Երուսաղեմի մասով, Էրդողանը հայտարարել է.

«Մենք՝ որպես մահմեդականներ, անգամ մի քայլ հետ չենք քաշվի մեր իրավունքներից Արևելյան Երուսաղեմում»։

Միաժամանակ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է.

*Մենք այսօր և վաղը հաստատակամորեն կկանգնենք նրանց դեմ, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանը վերածել արյան ծովի, նրանց դեմ, ովքեր սրում են անկայունությունը մեր տարածաշրջանում։

*Թուրքիան հավատում է այնպիսի խաղաղության, որտեղ ո՛չ թե ուժն է որոշում արդարությունը, այլ ով արդար է՝ նա էլ ուժեղ է։

*Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են անվտանգ ապագա կառուցել ճնշելով և ցեղասպանությամբ՝ անմեղ մարդկանց կյանքերի գնով, կխեղդվեն նրանց թափված արյան մեջ։

*Թուրքիան լիովին սոլիդար է նրանց հետ, ովքեր դարձել են իսրայելական բանդիտիզմի զոհը՝ Սիրիայից մինչև Եմեն, Լիբանանից մինչև Քաթար։

*Ոչ ոք չի կարող խանգարել մեզ աջակցելու ճնշման տակ գտնվող Գազայի ժողովրդին, որը պայքարում է գոյատևման համար` Իսրայելի դաժան հարձակման ներքո։

*Սուրբ Երուսաղեմ քաղաքը երբեք թույլ չենք տա պղծել անարժան ձեռքերով, թեև գիտեմ, որ նրանք, ովքեր Հիտլերին պաշտում են, երբեք չեն կարողանա հաղթահարել իրենց ատելությունը։

Հետաքրքիր է, իսկ Էրդողանը սեփական երկրի գործած ցեղասպանության մասին ինչու՞ է լռում, եթե խոսում է արդարության մասին։

Մենք, բնականաբար, գիտենք` Էրդողանը թքած ունի արդարության վրա, նա սովորական բռնապետ է, որ օգտվում է առիթից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 11396

Մեկնաբանություններ