ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում «առյուծի կաթը» վերջացե՞լ է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում «առյուծի կաթը» վերջացե՞լ է
05.09.2025 | 14:27

Հիշեք, թե ինչպես են վարվում Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանները պարտք ունեցող, սովորական քաղաքացիների հետ: Հաշիվներից գումար են գանձում, գույքն են առգրավում, բնակարանից վռնդում: Մի խոսքով, եթե պայմանական կոնջորյանարմանների դիմաց սովորական քաղաքացի է, ապա վերջիններս «առյուծի կաթ» են խմում և գնում «գործի»:

Իսկ ի՞նչ է լինում, երբ Հարկադիրի պայմանական կոնջորյանարմաններին հանձնարարվում է պետական կառույցներից հետ բերել սովորական քաղաքացիների կողմից վճարված պետական տուրքերը, նրանցից ապօրինաբար գանձված կամ չտրամադրված գումարը: Բերեմ մի քանի օրինակ:

Քաղաքացին դատարանում հաղթել էր Միասնական սոցիալական ծառայությանը և Դատարանի որոշմամբ քաղաքացուն պետք է կենսաթոշակ վճարվեր: Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանները շուրջ 2 ամիս «չէին կարողանում» ՄՍԾ-ից քաղաքացու կենսաթոշակը գանձել:

Հաջորդ օրինակը:

Հարկադիրի աշխատակից Թորոսյան Արմենի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում քաղաքացուց ապօրինաբար գանձվել է մեծ գումար: Հետագայում որոշվել է քաղաքացուն ապօրինաբար գանձված գումարը հետ վերադարձնել: Եվ, ահա, շուրջ 1 ամիս Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանները «չեն կարողանում» գումարը վերադարձնել այն դեպքում, երբ այդ նույն գումարը քաղաքացուց ապօրինաբար գանձվել է մի քանի վայրկյանում:

Փաստորեն, Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանները սովորական քաղաքացիներից գումար կամ գույք գանձելուց «առյուծի կաթ» են խմում, իսկ, եթե նրանց դիմաց պետական կառույցներ են, ապա «առյուծի կաթ»-ն «անսպասելիորեն» սպառվում է: Այդ դեպքում նրանք վերածվում են «ամոթխած կատուների»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ