«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Վերադարձնել ժողովրդի հավատը սեփական ուժերի հանդեպ

Վերադարձնել ժողովրդի հավատը սեփական ուժերի հանդեպ
15.01.2025 | 09:53

Պատերը նախ մարդկանց ուղեղներում են կառուցվում, ապա՝ իրական կյանքում՝ պատնեշելով նրանց ճամփաները:

Այդպիսի մի պատ ժողովրդի ուղեղում կառուցվեց վերջին 4 տարիներին, երբ պարբերաբար ապարդյուն պայքարները չհասցվեցին իրենց տրամաբանական ավարտին, և այդ պատի վրա սևով սպիտակին գրվեց՝ հարգելի բազմաչարչար հայ ժողովուրդ, դու անկարող ես ազատվել քեզ և քո երկիրը վաճառքի հանած իշխանությունից և նրա հենարաններից: Դու չե՛ս կարող:

Այս «չես կարողի» տակ դրվեց 1000 պատճառ, բացի իրական պատճառից:

Իրատես և շրջահայաց ընկերներիս միշտ և այժմ էլ առաջարկում եմ միահամուռ ուժերով քանդել այս պատը՝ հրապարակելով ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ: Հայ ժողովրդին վերադարձնել հավատը դեպի իր ուժերը, քանի որ այն իրադարձությունները, որ սպասվում են մեզ առջևում, անհնար է լինելու հաղթահարել այս թևաթափ եղած և հավատը կորցրած ժողովրդի, ինչպես նաև՝ նույն բարոյահոգեբանական վիճակում գտնվող բանակի հետ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ