Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Չաստվածներից դեպի Աստված

    Չաստվածներից դեպի Աստված

    14.05.2013| 01:05
    Ես վերադարձել եմ Երևան: Չէի ուզում խոստովանել անգամ ինքս ինձ, բայց վերջին երեք օրը Հայաստանն ուղղակի նվվում էր մեջս: Նվվում էր միալար ու համարյա լուռ, բայց ես գիտեի, որ որքան մոտենում եմ Հայաստանին, այնքան այդ նվվոցը խորանալու է, իսկ հետո արդեն վերածվելու է աղմուկի, որի միջից չի լսվելու ձայնը: Այդպես լինում է, երբ անպայման ուզում ես ինքդ քեզ լսել, բայց համառորեն լռում ես` ինքդ քո մեջ: Իսրայելում վերջին օրը անցավ Թել Ավիվում: Ավելի ստույգ վերջին մեկ գիշերը և մեկ երեկոն:
  • Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ իշխանության գլխին

    Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ իշխանության գլխին

    12.05.2013| 11:39
    Երբ մենք չենք զբաղվում մեզանով, դրանով սկսում են զբաղվել ուրիշները։ Երբ օտարները նկատում են, որ մենք ի միջի այլոց ենք վերաբերվում մեր ազգային ավանդություններին, ուրիշներն են սկսում մեզ իրենց արժեհամակարգը թելադրել։ Ահա այստեղից էլ սկսվում են ազգերի ազգային դեմքի ձևափոխումն ու այլանդակումը։ Ահա նմանատիպ երևույթի ենք հանդիպում, երբ դիվանագետները, թողած իրենց պարտականությունները, գործը, սկսում են մեր ազգի վերադաստիարակությամբ զբաղվել՝ այդ գործին տալով խոսքի, խղճի, սեքսի, կրոնի, ավանդության ազատություն անունը, որոնց արդյունքը, իբր թե, ժողովրդավարությունն է։ Եվ ահա մամուլից տեղեկանում ենք. «Ջոն Հեֆերնը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը խղճի ազատության հարցում մի կողմ թողնի ավանդույթների պահպանումը»:
  • Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    12.05.2013| 11:34
    Սիրելի իմ անուշ ժողովուրդ, Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս Կիրակի մայրերի տոնն է, Ձեր ուշադրուոթյանն եմ հանձնում այս պատմությունը, որ վերնագրեցի` ՄՈՐ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ: Դեպքը տեղի է ունենում Ճապոնիայում:
  • Ես դուռն եմ

    Ես դուռն եմ

    10.05.2013| 23:48
    Սկսեմ Գալիլեայի ծովակից, ջուրը թափանցիկ է այնքան, որ երևում են ձկները: Պարզ է, թե ինչու այստեղ ձկնորս են եղել բոլորը: Նավով շրջապտույտը Գալիլեայի ծովակի վրա, որ իրականում լճակ է ու շատ նման է քնարի, չափազանց կարճատև էր ջուրն զգալու համար: Ջուրը ոչ միայն թափանցիկ էր, այլև տաք ու փափուկ: Իսկ քարերը, որ հավաքեցի ափից, սև էին: Ամբողջ երեք տարի Հիսուսը Գալիլեայում քարոզչությամբ է զբաղվել, և բարի ու սիրալիր գալիելացիները նրան ընդունել են հարազատի պես:
  • Ճանապարհ դեպի Երուսաղեմ

    Ճանապարհ դեպի Երուսաղեմ

    09.05.2013| 23:01
    Ես վերջապես հեռացա Երուսաղեմից: Սրբապղծություն է այս նախադասությունը: Իսկ հեռանալը սկսվեց դեռ երեկ, երբ երրորդ ու վերջին անգամ Հարության տաճարում հրաժեշտ տվեցի Հիսուսի գերեզմանին: Դժվար հրաժեշտ, որովհետև այս մի քանի օրը Երուսաղեմում ու համարյա ամենօրյա այցերը Հարության տաճար, ստեղծել է ձգողականության այնպիսի դաշտ, որտեղ գործում են միայն տիեզերական օրենքները:
  • Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

    Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

    08.05.2013| 17:51
    Այսօր Երուսաղեմի օրն է, որ նշանակում է ամբողջ Իսրայելից երիտասարդները գալիս են Հին քաղաք աղոթքի ու օրհնության: Այսօր առաջին անգամ Երւսաղեմի երկնքում երևացին ամպեր: Հեռու ու գեղեցիկ, ինչպես անկառավարելի գեղեցիկ կարող է լինել միայն երկնաբնակը:
  • Պարսպապատ հոգիներով քաղաքը

    Պարսպապատ հոգիներով քաղաքը

    07.05.2013| 22:44
    Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը:
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    07.05.2013| 12:16
    ԱՇԱԿԵՐՏ- Տե՛ր, մեր օրերում որոշ ուսյալ մարդիկ և նրանց հետևորդները քո արյամբ կատարված քավությունն ու փրկագործումը անիմաստ և անօգուտ են համարում՝ ասելով, որ Քրիստոսը պարզապես հիանալի ուսուցիչ էր և օրինակ մեր հոգևոր կյանքի համար, և որ մեր փրկությունն ու հավիտենական երջանկությունը մեր սեփական ջանքերից ու բարի գործերից են կախված:
  • Պատմություն, որը  շարունակվում է

    Պատմություն, որը շարունակվում է

    07.05.2013| 11:49
    Երուսաղեմի սուրբ Հարության տաճարը` սա պատմություն է, ուր դու հանդիպում ես քեզ: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ այս տաճարն ամփոփում է քաղաքակրթության պատմությունը մեր թվարկության սկզբից ու շատ ավելի առաջ:
  • Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

    Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

    06.05.2013| 17:30
    Հրեաները Երուսաղեմում ապրում են առանձին կյանքով: Միանշանակ նրանք ունեն միայն իրենց Երուսաղեմը: Եվ դա առանձին պատմություն է: Հրեաներն ունեն նաև իրենց Հիսուսը, որ նույնպես առանձին պատմություն է: Հրեաների առանձին Երուսաղեմի առանձին պատմություն է Լացի պատը:
կսմիթ Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը