«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ապրել մինչև Ռագնարեկ և Ռագնարեկից հետո

Ապրել մինչև Ռագնարեկ և Ռագնարեկից հետո
17.11.2013 | 12:14

Անխոնջ գիտնականները աշխարհի վերջի նոր ժամկետ են գտել` 2014-ի փետրվարի 22-ը: Այս անգամ «մեղավորը» մայաները չեն, այլ` վիկինգները: Վիկինգների առասպելի համաձայն` հսկայական Ֆենրիր գայլը այդ օրը կսպանի Օդին աստծուն, որից հետո կմեռնեն մյուս աստվածները, իսկ գայլը կուլ կտա արևը և երկիրը կհայտնվի խավարի մեջ: Փետրվարի 22-ը կոչվում է Ռագնարեկ: Առասպելը փրկություն է խոստանում միայն երկուսին` նրանցից էլ կսկսվի նոր քաղաքակրթությունը:

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ