Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Անձրևն իր խոսքը ասել-պրծել է, ձայնը տվել է պղտոր գետին»

«Անձրևն իր խոսքը ասել-պրծել է, ձայնը տվել է պղտոր գետին»
15.05.2022 | 10:12

Այսպես եմ ասում, երբ տեսնում եմ առողջ ու կենարար խոսքիս վրա միանգամից «թռել» են տասը-քսան հոգի, ու բոլորն էլ՝ թունդ նատոյական տղամարդիկ:
Թե բա՝ ի՞նչ տարբերություն, ռուսի հետ ե՞նք, թե՞ թուրքի:
Ի՞նչ ասես այս մարդկանց. ցավալի է, որ քանիցս ցեղասպանվելուց հետո էլ տարբերությունը չեն գիտակցել:


Չեմ պատասխանում, մտքումս Սահյանի տողն ասում-անցնում եմ. «Անձրևն իր խոսքը ասել, պրծել է, ձայնը տվել է պղտոր գետին»:
Ա՛յ մեծախոսներ, ձեզ նման հարափոփոխ, անբարիշտ ու անհավատարիմների պատճառով էր, որ եղավ 1915-ը:
Մի դաշնակից ունեցեք և հավատարիմ եղեք դաշնակցին, փոքր ազգ ենք՝ շրջապատված աշխարհի ամենանասոսկալի գիշատիչներով:
Եղածը պահեք, ամրապնդեք՝ նորի գիրկը նետվելու փոխարեն:
ՈՒ փորձեք նրա հետ փոխադարձ շահերի վրա արժանապատվություն ու երկիր կառուցել, ոչ թե՝ թիկունքից մեջքին խփել, որ թշնամիդ էլ օգտվի առիթից, առաջ ընկնի՝ ինքը բարեկամանա, այնքան, որ դաշնակիցդ չուզի օրհասիդ էլ հասնել:
Դաշնակիցն էլ մեզ պես մարդ է, իդեալական չի, կարող է և ձեռքը թափ տալ ու ասել՝ ինչպիսի բարև, այնպիսի պատասխան:


ՆԱՏՕ խաղացրիք գլխներիս, որ էս օրին հասանք:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 6404

Մեկնաբանություններ