Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չկարողացանք ստեղծել բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումներ, մոբիլ զորամասեր, էլիտար զորքեր, որոնք…

Չկարողացանք ստեղծել բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումներ, մոբիլ զորամասեր, էլիտար զորքեր, որոնք…
19.03.2023 | 17:00

Ադրբեջանի քաղաքական խոսույթը նախապատերազմական է, դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների։

Այստեղ խնդիրն այն է, որ պատերազմն այլևս կախված չէ ո՛չ Հայաստանից ու ո՛չ էլ Ադրբեջանից (մեծ հաշվով): Ալիևը «44-օրյա»-ի պարտքերը պետք է տա, ու դա անխուսափելի է։
Հայաստանը վստահաբար ունի բազմաթիվ խաղարկային հնարավորություններ, սակայն ցավոք, չի՛ անելու, քանի որ, ըստ էության, նույն ազդեցությունն է կրում իր վրա, ինչ Ադրբեջանը: Հետևաբար Ադրբեջանն ըստ իր արտաքին
«դոնորների» պետք է հավաքի որոշակի հզորություն կամ դրա պատրանք, որպեսզի ծառայի իր բուն նպատակին` հակաիրանական, իսկ ավելի ուշ նաև հակառուսական պլացդարմ։
Մենք մեր հնարավորությունները սպանում ենք ամեն օրվա հետ, մենք մեր բանակը սպանում ենք` բանակի հետ աղերս չունեցող, թուլակամ մարդկանց դնելով բանակի գլխին, որն ուղիղ ազդում է ամենացածր օղակի վրա։
Մենք չկարողացանք այս ընթացքում ստեղծել բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումներ, մոբիլ զորամասեր, էլիտար զորքեր, որոնք կկարողանային դիմագրավել թշնամու ցանկացած ոտնձգություն։
Մենք չկարողացանք նաև ստեղծել ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանական դոկտրինը, որը կնախանշեր պաշտպանական
ռազմավարությունը, կկազմվեին պաշտպանական շրջաններ, և այլն...
Բայց...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4998

Մեկնաբանություններ