Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Այնպես եք ներկայացնում կարծես Ադրբեջանը «Царь и Бог» է

Այնպես եք ներկայացնում կարծես Ադրբեջանը «Царь и Бог» է
11.05.2023 | 22:21

Ինչ ուզում` էն էլ անում է:

ՈՒ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն և ո՛չ էլ ՌԴ-ն, այն է` ՄԽ համանախագահ երկրները, չեն կարողանում նրան ասել աչքիդ վերևը հոնք կա, կամ տեղդ ծուխ է,վեր կաց ուրիշ տեղ նստիր:

ՈՒրեմն, Ադրբեջանն ունի արգումենտ, ինչն էլ դնում է սեղանին և այդ ուժային կենտրոնները ոչ թե չեն կարողանում, այլ իրավասու չեն սաստելու Ադրբեջանին:

1992 թ. մարտի 24 -ին ստեղծվել է ՄԽ Եռանախագահությունը, որպես Ղարաբաղի խնդրի լուծման միջազգային կառույց:

Իր այդ ստատուսը Եռանախագահությունը պահպանել է մինչև 1998 թ, ապրիլ:

Ապրիլին Ադրբեջանի հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների, Մոսկվայում, «Պրեզիդենտական հոթելում» տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծել Ադրբեջան-Հայաստան ուղիղ երկխոսության արդյունքում:

Որոշվեց` ՄԽ Եռանախագահները չեն կարող այդ խնդիրը լուծել, նրանք կարող են կատարել միայն հանդիպումներ կազմակերպողի և խորհրդատվություն անողի դեր:

Այսինքն փոխվեց և՛ ՄԽ ստրուկտուրան, և՛ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը դարձավ հայ ադրբեջանական կոնֆլիկտի օբյեկտ:

Երկու կողմերը որոշեցին հանձնարարել Ադրբեջանի ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովին, հանդես գալ համատեղ հայտարարության միասնական տեքստով:

Ինչն էլ Զուլֆուգարովը կատարեց փայլուն՝ հանդես գալով «Պրեզիդենտ հոթելի» կոնֆերանսների դահլիճում:

Ադրբեջանն իր այս դիվանագիտական ձեռքբերման մասին ավելի քան 24 տարի չթմբկահարեց, հիմա դա դնում է սեղանին և ոչ ոք ոչինչ ասելու իրավունք չունի:

Իզուր չի ասված` իրական դիվանագետը նա է ով յոթ անգամ մտածում է, ոչինչ չասելուց, լռելուց առաջ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Իսկ ՌԴ-ն 44 օրյան կանգնեցրեց ո՛չ թե Արցախին վերաբերող խնդրով, այլ` «... իմ վերտալիոտը խփել ես» ...

արգումենտացիայով....

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4656

Մեկնաբանություններ