ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Շատ լուրջ հարցերի պատասխաններ ունի տալու էֆենդին Ռուսաց հողի խազեինին

Շատ լուրջ հարցերի պատասխաններ ունի տալու էֆենդին Ռուսաց հողի խազեինին
26.06.2023 | 10:44

Բազմիցս ասել եմ և նորմալ մարդուն պարզ է, որ միայն թուրքը կամ արևմտականը (նույն բանն են) կարող է ուրախանալ Ռուսաստանի և հատկապես ռուսական բանակի անհաջողություններով:

Գոնե միայն նրա համար, որ այսօր ռուսական բանակն է պաշտպանը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի: Եվ ցանկացած անհաջողություն, պարտություն հայերի համար ցավալի հետևանքներ կունենան:

Բա կարծում եք, թե Ալիև էֆենդին ինքնուրույն հաբռգե՞ց, վերջին ամիսների նրա արածը Արցախում սեփական քաղաքականության արդյու՞նք էր:

Իհարկե, ո՛չ:

Պարզապես Արևմուտքից դրան ստիպում են արագացնել Արցախի հայաթափումը և առճակատվել ռուսների հետ՝ համոզելով, որ պատերազմն ՈՒկրաինայում տանուլ է տրված, Պուտինին հաշված ամիսներ են մնացել, հեսա կգնա տարածաշրջանից, և կգա թուրքական երջանկության պահը:

Դե, էֆենդին էլ հավատում է, համենայն դեպս, լսում և կատարում է վերադասների հրահանգները:

Երեկվա խռովությունը Ռուսաստանում հայ արևմտականներին անասելի ուրախություն պարգևեց, իսկ այսօր արդեն տխրում են նրանք: Իհարկե, արևմտականների մեծամասնությունն ուղեղ ունի, նրանք գիտեն, թե ինչ կկատավեր այստեղ, եթե հանկարծ ռազմական հեղաշրջումը չձախողվեր, և նրանց ուզածն էլ հենց դա էր՝ հայկական հարցի վերջնական լուծում Հայաստանում և Արցախում ռուսների բացակայության պայմաններում:

Հենց դա է հայ արևմտական տականքը ցանկանում, որովհետև հենց դա է անգլոսաքսերի մուրազը՝ վերականգնել 1920-ին անգլիացիների հաստատած կարգավիճակը:

Բայց հանգուցալուծումը մոտենում է:

Պետք է ենթադրել, Պուտինի իշխանությունն ամրապնդվեց երեկվա դեպքերից հետո, իսկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո բանդերականների հետ պատերազմը կմտնի վերջնական փուլ:

Պուտինը սպասում է լեհերի ներխուժմանը, ինչի որոշումը կընդունվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ին:

Դրանից հետո կյանքը կհետաքրքրանա: Բանդերականները կվերջանան ֆիզիկապես, հետո հերթը կհասնի Ալիև էֆենդուն: Շատ լուրջ հարցերի պատասխաններ ունի տալու էֆենդին Ռուսաց հողի խազեինին, շատ լուրջ, ի վերջո, չի՛ կարելի էնքան հաբռգել, որ փաստացի բլոկադայի ենթարկել ռուսական զորքը:

Եվ կարծում եմ, չի դիմանա այդ փորձությանը էֆենդին, իսկ հայ արևմտական տականքի համար ողբալու նոր առիթ կստեղծվի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ