Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սպասենք, որ «քաղաքականությունն» ինքն իր ոտքով գա Հայաստան

Սպասենք, որ «քաղաքականությունն» ինքն իր ոտքով գա Հայաստան
08.12.2024 | 19:35

Հալեպից Դամասկոս տարածությունը 310 կմ է: Ավտոբուսով այն կարելի է անցնել շուրջ 3 ժամում:

Հալեպից Երևան ուղիղ գծով տարածությունը 781 կմ է: Ավտոբուսով այն կարելի է անցնել շուրջ 7.5 ժամում:

Այսօր Հալեպում, Դամասկոսում, Համայում, Հոմսում և այլ սիրիական քաղաքներում բնակչությունը ընդդիմության հաղթանակն է տոնում, իսկ ընդդիմությունն ու վերջինիս քաղաքական հովանավորները լի են վճռականությամբ շարունակելու տարածաշրջանային հաղթարշավը:

Այսօր Երևանում ամանորյա տոնածառի լույսերի վառման արարողությունն է, իսկ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01:00-ը:

Հա, չմոռանամ հիշեցնել, որ Հայաստանի բնակչությունը «քաղաքականությամբ չի զբաղվում»:

Ի՞նչ ասեմ: Սպասենք, որ «քաղաքականությունն» ինքն իր ոտքով գա Հայաստան: Հիշեցնեմ` եթե վերջինս որոշի ավտոբուսով գալ, ապա շուրջ 7.5 ժամից Երևան կժամանի: Ընդ որում, դա Երևան եկող ամենաերկար երթուղին է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ