«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Պարտություն՝ հանուն իշխանության. ՈՒկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ

Պարտություն՝ հանուն իշխանության. ՈՒկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ
05.02.2025 | 12:06

«Մենք պահպանեցինք մեր պետությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մայրաքաղաքը, բազմաթիվ այլ քաղաքներ ու գյուղեր։ Ցավոք, մենք տվեցինք շատ զոհեր»։

Այս հրեշավոր փարիսեցիության հեղինակը Վ. Զելենսկին է։ Մարդ, ով ուներ հնարավորություն և պարտավորություն՝ թույլ չտալու պատերազմ, այն շուտ կանգնեցնելու, երկիրն ավերածություններից փրկելու, հարյուր հազարավոր կյանքեր փրկելու ու չի արել դա։ Դա անելու համար պետք էր գործել ինքնուրույն՝ դրսի հրահանգները կատարելու փոխարեն։ Հիմա էլ տեսություն է հնարում, թե ինքը փրկել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր և, իհարկե, ինքնիշխանությունը։

«44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն». սա էլ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Հրեշավոր նմանություն կա այս երկու աղետաբերների միջև։ Ուկրաինայի դեպքում գոնե պարզ դարձավ, թե ովքեր են հրահրել՝ գնալ պատերազմի, ովքեր են արգելել այն շուտ դադարեցնել։ Հայաստանի պարագայում այս կարևոր հարցը դեռ նոր պիտի պարզվի։

Ստացվում է՝ երբ կար շքեղ հայկական Արցախ՝ կայացած պետականությամբ, իսկ ադրբեջանական զորքը Ջերմուկի վրա չէր, Հայաստանն ինքնիշխա՞ն չէր։

Ամենևին բացառված չէ, որ առաջիկայում, էլի զոհեր տալուց ու նոր տարածքներ կորցնելուց հետո, Փաշինյանը նույն հանդարտությամբ ասի՝ այ, հե´նց նոր սկսեցինք կառուցել իսկակա´ն ինքնիշխանություն։ Սա չի բացառվում, քանի որ, «ինքնիշխանություն» ասելով, նա նկատի ունի ինքն իր իշխանությունը, որի պահպանման համար զոհերի ու կորուստների քանակն արդեն վաղուց չի էլ հաշվում։

Ընտրություններ. հերթակա՞ն, արտահե՞րթ, թե՞ այլևս անիմաստ

ՈՒկրաինայում սկսում են համակերպվել նախագահական ընտրությունների գաղափարի հետ։ Ասել է թե՝ Զելենսկուն փոխելու ու պատմության աղբանոցն ուղարկելու՝ իր արածների հետ։ Գինը սարսափելի է։

Հայաստանում հերթականի, թե արտահերթի թեման է եփվում արդեն մեկ տարի։ Խնդիրն այն է, որ ընտրություններով Նիկոլն իշխանության մնալու որևէ շանս չունի։ Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ նա մինչև ընտրություններն անի մի նոր սարսափելի բան, ստեղծի նոր իրականություն, որից հետո ընտրություններ կարող են կա´մ չլինել, կա´մ լինել անիմաստ մի բան։ Այս սցենարին շատ լուրջ է պետք վերաբերվել։ Ավելին՝ ամենալուրջը սրան է պետք վերաբերվել։ Մեր քաղաքական և հանրային լրջությունը պահանջում է սա գիտակցել և սրա դեմն առնել։ Պետք է պայքարը և դիմադրությունը սարքել էապես ավելի լուրջ, որակապես՝ ուրիշ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4101

Մեկնաբանություններ

rates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am