«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Աշխարհի երկու հզորագույն գերտերությունները մտան պատերազմի ավարը կիսելու փուլ

Աշխարհի երկու հզորագույն գերտերությունները մտան պատերազմի ավարը կիսելու փուլ
16.08.2025 | 15:23

ՀՀ-ին՝ Ցեղասպանություն գործած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաշտության դրդող և Ադրբեջանի՝ ռազմական, էթնիկ զտման, պատմամշակութային վանդալիզմի ճանապարհով լուծումները՝ Արցախին և ՀՀ-ին որպես խաղաղություն պարտադրող Արևմուտքն այսօր աննախադեպ հիսթերիայի մեջ է առ այն, որ Թրամփը Պուտինի հետ սկսում է կառուցողական դիալոգը: Ամեն դեպքում, սա է գերակայում ամերիկա-եվրոպական գրեթե բոլոր ԶԼՄ-ների կայքերում և եթերներում:

Ծայրահեղ հակառուս Արևմուտքը մինչ օրս ակնկալում է ՌԴ-ի պարտությունը և զիջումները Ուկրաինայում:

Ջեֆրի Սաքսը, թերևս, ամենադիպուկն է տվել նրանց նկարագիրը՝ «հոգեշեղված իդիոտներ»:

Պատերազմը, որը միտված էր տնտեսապես մաշելու ՌԴ-ին և իզոլացնելու նրան աշխարհից, և որը նեոգլոբալիստական ուժերի 60-ամյա ծրագիրն էր, հակառակ ելքեր ունեցավ, հակադարձ բևեռներ գեներացրեց Արևմուտքի դեմ, միջազգային հարաբերություններում ՌԴ-ին առավել ուժեղ գործոն դարձրեց, ինչն էլ դրդեց ԱՄՆ-ին վերադառնալ խաղաղ, առանց հավելյալ սվինների դիալոգին (որի չեզոքացումից էլ, ինչպես բազմիցս նշել են ՌԴ-ում, սկսվեց «Հատուկ ռազմական օպերացիան», հենց այս դիալոգի դադարի մասին է Թրամփն ակնարկում, որ եթե ինքը լիներ կառավարությունում, պատերազմը չէր սկսվի) և անել դա ՌԴ նախագահին պատվելով, մինչդեռ հավաքական գլոբալիստական Արևմուտքը դեռ չի հասկացել, որ աշխարհի հզոր միջուկային գերտերությունը չի կարող պարտվել որևէ պատերազմում, եթե այն չվերածվի գլոբալ միջուկային աղետի, որ անհնար է այդ գերտերության հետ ցուցադրաբար ուժի լեզվով խոսել և անվնաս հեռանալ:

Միջազգային մեդիայի գլխավոր վերնագրերը՝

«Հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի և համաձայնության»,

«Դիկտատոր Պուտինը դուրս եկավ միջազգային մեկուսացումից՝ Թրամփի շնորհիվ»,

«Հրադադար չի լինի, Պուտինը կշարունակի օկուպացնել Ուկրաինայի տարածքները»,

«Թրամփը մնաց ձեռնունայն, Պուտինը ստացավ իր ուզածը»,

«Ծաղրեցին բոլորին՝ չմեկնաբանելով հանդիպումը», և այլն, և այլն:

Ինչևէ, տպավորություն կար, որ երկու նախագահները կարոտել էին փոխադարձ շփմանը, ընկերակցությանը: Հանդիպումը, իսկապես, շարքից դուրս էր, չափազանց ջերմ էր, անմիջական և պատվառատ, չափազանց բարեկամական էր՝ հաշվի առնելով վերջին տարիների հակամարտությունը, ինչն էլ, բնական է, որ պիտի նյարդայնացներ ՌԴ-Ուկրաինա պատերազմի մյուս շահառուներին:

Եզրահանգում. աշխարհի 2 հզորագույն գերտերությունները մտան պատերազմի ավարը կիսելու փուլ, և հիմա կարևոր է, որ մեզ պես ինքնակամ զոհեր շատ չընկնեն ոտքի տակ, քանի որ տուժողը, վստահաբար, այս պարոնները չեն լինելու, և, ինչպես ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ կարևորն այն է, թե դու որտեղ ես՝ սեղանի շու՞րջ, թե՞ ճաշացանկում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ