ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, մասնակից պետությունների ծափահարությունների ներքո, ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի ոչնչացումը, մինչև վերջին մանրուքը, համաձայնեցված էր մեծ տերությունների միջև։
Այդ կառույցը եղել է ընդամենը ֆիկցիա, խաբկանք՝ հայերին խաղաղության պատրանքներով մոլորեցնելու համար։ Մինչդեռ հարցին նախատեսված էր տալ ռազմական և նույնիսկ ցեղասպանական լուծում՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։
Այժմ Մինսկի խմբի անդամ պետությունները և ԵԱՀԿ-ն ծափահարում են 08․08․2025-ի Վաշինգտոնյան համաձայնագրերին։ Ինչպես հայերին խաբեցին 1992-ին՝ ստեղծելով Մինսկի ոչ ու փուչ դիվանագիտական հարթակը, նույն կերպ խաբում են նաև այսօր։ Իրականում, այդ համաձայնագրերի տեսքով գործ ունենք Հայաստանի Հանրապետության ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ հետ։ ՀՀ գոյությունն այժմ վտանգված է ավելի, քան երբևէ։
Եվ եթե դեպի կործանում տանող այս երթը չկասեցվի, ապա հաջորդ բուռն ծափահարությունները կհնչեն արդեն Հայաստանի վերացման առիթով։
Արմեն Այվազյան
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |