Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Գիտակից հայը վերստին երկվություն է ապրում

Գիտակից հայը վերստին երկվություն է ապրում
21.09.2023 | 10:35

ԿԱՐԱՊԵՏ ՓՈԼԱՏՅԱՆ- Կը հրաժարիմ հայութենե:

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ - Հպարտ եմ, որ հայ եմ:

Այս երկուսն էլ արժանավոր հայեր էին, թունդ ազգայիններ: Սերնդակից էին, երկուսն էլ վաղ տարիքում տեսել էին իրենց ժողովրդի նախճիրը, հայրենազրկումը, ազգային-բարոյական նկարագրի այլասերումը: Առաջինը իր համանուն վեպում ստեղծեց հայի մի կերպար, որը չէր կարողանում հաշտվել այն իրողության հետ, որ իր ազգը կարող էր անբան կենդանու պես մորթվել, հանձնել հայրենիքը, դառնալ թափառաշրջիկ ու ուրանալ ամեն ազգային բան: Եվ այդ կերպարը որոշեց հրաժարվել իր ազգությունից. փոխեց անունը, հաստատվեց այնպիսի մի վայրում, որտեղ հայի հանդիպելու հավանականությունը չնչին էր, ամուսնացավ օտարի հետ... բայց, միևնույն է, այդպես էլ չկարողացավ իր ազգությունը, իր հայությունը արմատախիլ անել իր միջից:

Երկրորդը ոչ թե ստեղծեց, այլ ինքը դարձավ իր պատկերացրած հայի կերպարը: Ինչով էլ որ զբաղվեց՝ ստիպեց, որ օտարը հարգի իրեն ու իրենով ճանաչի իր ազգությունը: Եվ, ի վերջո, դարձավ վրիժառու, թուրքից հատուցում պահանջող հայի խորհրդանիշ: Իր օրինակով ծնունդ առավ Սփյուռքի զինյալ պայքարը:

Վերը նշված երկվության առաջ շատ հայեր են կանգնել: Այսօր, երբ հայի ինքնագնահատականը զրոյից էլ ցած է իջել, երբ հայը արհամարհված է ողջ աշխարհի կողմից, գիտակից հայը վերստին նման երկվություն է ապրում...

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3481

Մեկնաբանություններ