Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Տարեմուտին ընդառաջ

Տարեմուտին ընդառաջ
30.12.2024 | 11:52

Ո՞վ ենք մենք. այս հարցը անչափ այժմեական է: Այս շրջափուլում մեծ մասը հակված է վատթարագույն էպիտետներով բնութագրելու սեփական ազգին: Վերջերս իմ ընկերներից մեկը, ով հոգեբանական գիտությունների դոկտոր է, փորձում էր ոչ թե կասկածի տակ դնել այդ էպիտետները, այլ, պատմական փաստերի համադրմամբ և օրինաչափությունների բացահայտմամբ, անմիջապես բացատրել դրանց պատճառները:

Ինքս չեմ կիսում այդ սկեպտիկ հայացքները. մեր դժբախտությունների պատճառը հիմնականում համատարած դյուրահավատությունն ու ներողամտությունն է, և սա ասում եմ՝ քաջածանոթ լինելով աշխարհի շատ երկրների ժողովուրդների կենցաղին (աշխատել, սովորել և զինծառայություն եմ անցել օտար երկրներում):

Իհարկե, մի որոշ հատվածի բնորոշ է անտանելի մեծամտությունը, էգոիզմը, փառասիրությունը, թուլամորթությունը, բայց ողջ խնդիրն այն է, որ այդ բացասական որակները ճանապարհ են հարթում շնորհիվ հենց մեր հանրային գիտակցության խոցելի որակների: Այսպիսով, Հայի հավաքական կերպարը բարձրաժեք է, բայց խոցելի է, որովհետև զուրկ է անհրաժեշտ իմունիտետից:

Այուամենայնիվ, կարծում եմ, կա սահման, որն ամենուրեք և մշտապես տրորել հնարավոր չէ, քանզի փոքր իմունտետը բնավ հզոր ներքին ուժի բացակայության ցուցիչ չէ, մի չարաշահեք:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 7129

Մեկնաբանություններ