Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Ես թոռն եմ Սեդա Վարդումյանի»

«Ես թոռն եմ Սեդա Վարդումյանի»
27.10.2024 | 19:11

Շնորհավո՜ր, ա՛յ տատ

«Այբուբե՛ն չէ սա», «Բերդ է անմատույց»․․․«Էությունն է մեր»․ «Այբբենարան»-ի հանդեսին Գևորգ Էմինի «Մեր Այբուբեն»-ը ֆանտաստիկ բանաստեղծությունից «է» տառի կտորն ինձ էր ընկել։ Դասվար Մայիլյանն ինձ էր հանձնարարել նաև միջոցառման փակումը։ Երկարաշունչ, բայց գեղեցիկ շարադրանքն անգիր էի արել կարճ ժամանակում, բայց փորձին հենց ասում էի տեքստի առաջին բառերը՝ «Ես թոռն եմ Հայկ Նահապետի», անկախ ինձանից՝ լացում-հեկեկում էի։

Հնար չկար, լացս չէր կտրվում։

Մի օր մեր հարևան Անետիկը (որ մեծ դեր ունի իմ դաստիարակության հարցում), կեսակտակ-կեսլուրջ ասաց․

«Սևուկ ջան, դու էլ «Հայկ Նահապետի» փոխարեն ասա՝ «Ես թոռն եմ Սեդա Վարդումյանի»։

Թեև բոլորով մի լավ ծիծաղեցինք, բայց Անետիկի խորհուրդն իսկապես օգնեց։ Հետագա փորձերին մտքում ասում էի. «Ես թոռն եմ Սեդա Վարդումյանի» ու շարունակում անգիր, վարժ ասել երկար տեքստը։ Դասավարը, որ նկատել էր՝ «Հայկ Նահապետ»-ը չեմ ասում ( այդ մասում պարզապես դադար եմ տալիս), միջոցառումից օր առաջ հորդորեց՝ այնպայման ասել՝ «ու՞մ թոռն եմ»․ «Դրանով է վերջանալու հանդեսը, հստակ առոգանությամբ կասես` «Ես թոռն եմ Հա՜յկ Նահապետի՛։ Եղա՞վ»։

Ես հո գիտեի՞՝ «Հայկ Նահապետն»-ն ինձ խայտառակ էր անելու։ Այդպես էլ եղավ։ Հանդեսը, որին ներկա էր նաև Սեդա տատս, եզրափակեցի շռնդալից լացով ու ծափահարություններով։

«Ա՛յ, որ Անետին լսեիր, ու «Հայկի» տեղն իմ անունն ասեիր, խայտառակիլ չէիր քե՛զ էլ, մե՛զ էլ»,- կեսկատակ ու կիսադժգոհ դեմքով վրա բերեց տատս, ում թոռը լինելը պատիվ էր, հպարտություն, երազ ու պարտավորություն։

Դա 2000 թ-ին էր, տատս՝ 60 տարեկան։

Սեդա Պավլովնան այսօր կդառնար 84, ու իր «ըրեւանա» Սևակ թոռը կզանգեր, կասեր․ «Ես թոռն եմ Սեդա Վարդումյանի՜»։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 15189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

հայուհի Աշխենի որդի Բուլատը' width='220' height='163' />
Վրացի Շալվայի ու հայուհի Աշխենի որդի Բուլատը

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն