ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Թրամփը հայտարարել է ժամանակավոր երկկողմ հրադադարի մասին

Թրամփը հայտարարել է ժամանակավոր երկկողմ հրադադարի մասին
08.04.2026 | 14:30

«Ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմ հրադադար», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունները կանցկացվեն Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ, և կտևեն մինչև 15 օր՝ գործարքի վերջնական համաձայնեցման նպատակով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ