ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ինչո՞վ է Նոր Հայաստանը տարբերվում Սոմալիից և թալիբական Աֆղանստանից

Ինչո՞վ է Նոր Հայաստանը տարբերվում Սոմալիից և թալիբական Աֆղանստանից
14.08.2025 | 11:02

Ի՞նչ կլինի, եթե դատաքննության ընթացքում դատավորը կողմերին ներկայացնի իր բիզնեսի մասին պատմող տեսահոլովակը: Այլ կերպ ասած` գովազդի իր բիզնեսը: Կամ` դատախազը, բանուգործը թողած, սոցիալական կայքերի իր էջերում գովազդի իր անձի հետ ուղիղ փոխկապակված գեղեցկության սրահը, իսկ քննիչների և ոստիկանների առանձնասենյակների գրասեղաններին դրված լինեն վերջիններիս պատկանող օբյեկտների գովազդային բուկլետները: Պատկերացրեցի՞ք: Կարծում եմ, որ նույնիսկ Սոմալիում և թալիբական Աֆղանստանում նման երևույթը կդիտարկվի իբրև հակասություն մասնավոր և հանրային շահերի միջև, նույնիսկ` կոռուպցիոն ռիսկ։ Բացի դրանից` նման վարքագիծը հանգեցնում է էթիկական և հանրային վստահության կորստի:

Պարզվում է` Նոր Հայաստանն ամենևին էլ Սոմալիի նման չէ: Այստեղ շատ ավելի վատ բարքեր են: Թեպետ, Հայաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն իրենց բիզնեսն առայժմ բացահայտ չեն գովազդում, փոխարենը` դրանով սկսել են զբաղվել միջին օղակի պաշտոնյաները, օրինակ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող պայմանական թորոսյանարմենները: Վերջիններից ոմանք սոցիալական էջերում բացեիբաց գովազդում են սեփական կամ իրենց հետ ինչ-որ կերպ փոխկապակցված, օրինակ` խանութ:

Վստահ եմ` Սոմալիում և թալիբական Աֆղանստանում CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չկա: Ավելին` այդ պետություններում Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան էլ չկա: Սակայն Նոր Հայաստանում հո կա՞: Թե՞ չկա:

Եվ, եթե չկա, ապա կեցցե´ն սոմալիացի ծովահեններն ու աֆղան թալիբները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4969

Մեկնաբանություններ