Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Դիմեք ԲՀԿ-ին

Դիմեք ԲՀԿ-ին
14.06.2013 | 01:06

ԱԺ այս քառօրյայում ԲՀԿ-ն մեկ հայտարարությամբ, մեկ հարցով կառավարությանը «քրքրում էր», թե ինչու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն անօրինական ձևով աշխատանքից հեռացվեց: ԲՀԿ-ականների այս ըմբոստացումը հասկանալի էր, քանի որ նախարարությունից հեռացվել է իրենց հերթական կուսակիցը, ինչին չէին կարող հանգիստ վերաբերվել «բարգավաճականները»: Կառավարությանն այս առնչությամբ հարց ուղղելուց հետո ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից փորձեցինք ճշտել` եթե խոսքն իրենց «զինակցին» չվերաբերեր, նույն ջանասիրությամբ հարցը կբարձրաձայնեի՞ն:
-Եթե որևէ դեպք մատնանշեք, որ խոսքը ԲՀԿ-ականի չի վերաբերել, ու ես ջանասիրությամբ չեմ պաշտպանել, էդ դեպքում գուցե Ձեզ հետ համաձայնեմ: Բայց, որպես հանձնաժողովի նախագահ, շահագրգիռ եմ, որ մարդու իրավունքները լինեն պաշտպանված: Սա վտանգավոր նախադեպ է, որովհետև խոսքը քաղծառայության ոլորտին է առնչվում: Անհատի խնդիր չէ, չի կարելի կառավարության մակարդակով թյուրիմացության մեջ գցել, կայացնել անհիմն որոշումներ:
-Կարող եմ այլ դեպքեր մատնանշել, որ քաղծառայողներին անօրինական ձևով աշխատանքից ազատել են, բայց ԲՀԿ-ն նման եռանդ չի ցուցաբերել:
-Եթե որևէ մեկն ինձ դիմեր, ես ընթացք կտայի: Ես չեմ կարող իմանալ, թե տարբեր նախարարություններում ինչ է կատարվում: Եթե նման բան լիներ ՀՀԿ, ՀԱԿ ներկայացուցչի հետ, նույն ձևով կբարձրաձայնեի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ