Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե Ղրիմը հռչակի իր անկախությունն ՈՒկրաինայից

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե Ղրիմը հռչակի իր անկախությունն ՈՒկրաինայից
17.12.2013 | 13:15

Հետաքրքիր է, թե ինչպես կարող են զարգանալ դեպքերը, եթե Ղրիմը հռչակի իր անկախությունն Ուկրաինայից: Այդ թերակղզին այսօր էլ ինքնավարություն ունի, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի ունեցած ազդեցության կորստի վտանգի ահագնացումը կարող է միանգամայն նոր իրավիճակ ստեղծել: Մեծ հաշվով, Ռուսաստանում իրապես պետք է ծանրութեթև անեն, թե ինչին է անհրաժեշտ նախապատվությունը տալ՝ շարունակել ջանքեր գործադրել Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը վերահսկելու միջոցով այդ երկիրը ռուսական արբանյակի կարգավիճակում պահելու նպատակո՞վ, թե՞ կրկնել այն սցենարը, որը գործադրվեց Վրաստանի պարագայում` անջատողական միտումները քաջալերելով գործը հասցնել երկրի տրոհման, իսկ այնուհետ սկսել Ուկրաինայի արևելյան հատվածների անկախության ճանաչման գործընթաց, որի վերջնարդյունքը կլինի Ռուսաստանի հետ դրանց միավորումը: Ղրիմի կողմից անկախության հռչակումը կդառնա նման գործընթացի սկզբնավորման ազդանշանը, և այդ պարագայում Եվրամիությունն ու ԱՄՆ-ը դժվար թե ռազմական աջակցություն ցույց տան ուկրաինական արևմտամետ ընդդիմությանը. Ուկրաինայի ներկայիս սահմանների պահպանումը հավասարապես ձեռնտու չէ ո´չ Եվրամիությանը, ո´չ էլ՝ Ռուսաստանին:

Դիտվել է՝ 3464

Մեկնաբանություններ