Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. «Սահմանը, իմ եղբայր, փշալարով չէ` մարդո՛վ են պահում, մարդո՛վ»

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. «Սահմանը, իմ եղբայր, փշալարով չէ` մարդո՛վ են պահում, մարդո՛վ»
05.09.2014 | 18:07

Գյուղի անունը Խարկով էր, հիմա դրել են Նոր Շեն: Իսկ այդ Նոր Շենում ապրում է (ուշադրություն) … ընդամենը մի կին` 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը: Լրագրող Արևիկ Հակոբյանն է գնացել այդ գյուղ, և գյուղի միակ բնակիչն իր պահվածքով, իր ամրությամբ, իր կենսախնդությամբ, իր շահած-պահած տնտեսությամբ մեր իշխանություններին ու մեզ բոլորիս ԱՅՆՊԻՍԻ ՄԻ ԴԱՍ է տալիս, որ մեր հայրենական գյուղնախարարության`«Հայացքով դեպի գյուղ» կարգախոսը ընդամենը զամբյուղ նետելու մի թղթի կտոր է դառնում:
1988-ից, երբ արդեն փախստականներ էինք ընդունում, ես, լրագրողի միամտությամբ, կարծում էի, թե այս գյուղի կանգուն, բայց դատարկ տները կլցվեն փախստական հայրենակիցներով, կառավարությունն էլ սրտացավորեն խմելու և ոռոգման ջրով կապահովի գյուղը, ու երբեմնի շեն Խարկով գյուղն իր բերրի հողերի պարգևով, իր փայլով, իր մարդաշատությամբ չի զիջի նույն Կարսի հարթավայրում, բայց պետական սահմանից ընդամենը երկու կիլոմետր անդին գտնվող Անիի կողքին բարգավաճող քրդա - թուրքաբնակ գյուղին, ուր երեխաներն իրենց բազմությամբ անցորդի ոտի տակ են ընկնում:
Թէ չէ անունը փոխել` Նոր Շեն են դրել: Որ ի՞նչ:
Ափսոս, հազար ափսոս, որ հիշածս այն գյուղի քուրդ բնակիչը իրավացի էր, երբ ասում էր. «Սահմանը, իմ եղբայր, փշալարով չէ` մարդո՛վ են պահում, մարդո՛վ»:

Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ