ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հրանտ Բագրատյանը ցանկանում էր լքել ռեալիթի շոուն

Հրանտ Բագրատյանը ցանկանում էր լքել ռեալիթի շոուն
27.11.2015 | 13:50

«Դու ինձ նկատողություն մի արա, սուս նստի տեղդ»,- «Այո/Ոչ» ռեալիթի շոուի ժամանակ, դիմելով Վարդան Այվազյանին, ասաց Հրանտ Բագրատյանը, ում ամեն խոսքից հետո միջամտում էր ՀՀԿ-ական պատգամավորը: «Էս մարդուն հանձնարարել են, որ ես խոսեմ, ինքը խանգարի»,- բողոքեց ընդդիմադիր գործիչը: Արմավիրի Եղեգնուտ գյուղում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը սկսեց բողոքել ընդդիմության գործունեությունից: «ԱԺ-ում պետբյուջե են քննարկում, իսկ Զարուհի Փոստանջյանը չգիտես ինչից է խոսում»,- ասաց գյուղացիներից մեկը: «Քեզ ինչ, թե ինչից է խոսում...»,- հակադարձեց Բագրատյանը` հավելելով, որ հարց տվողին իշխանությունն է «սովորացրել, բերել նստացրել» այդտեղ: Բագրատյանին չթողեցին շարունակել, առավել բորբոքվեց իշխանություն-ընդդիմություն բանավեճը: «Սա թալաք է: Սրանով վերանում է ընտրությունը»,- պարբերաբար կրկնում էր պատգամավորը, որին իշխանության ներկայացուցիչները, հատկապես Վարդան Այվազյանը, անընդատ ընդհատում էին: Ի վերջո, Հրանտ Բագրատյանի նյարդերը տեղի տվեցին: «Հլեք, մենք կեթանք»,- հայտարարեց պատգամավորը` դիմելով ընդդիմադիր գործընկերներին ու դուրս եկավ: Կրքերը հաջողվեց հանդարտեցնել և շարունակել շոուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ