Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Բյուջեի «ճեղքն» են հազիվ փակում

Բյուջեի «ճեղքն» են հազիվ փակում
23.12.2016 | 01:43

Հայաստանի բյուջեն տարեվերջին, մեղմ ասած, զրոյական վիճակում է։ Կարեն Կարապետյանի հայտարարած «ծայրահեղ ծանր» վիճակից մի բան էլ այն կողմ է։ Արդեն հայտնի է, որ տարին 60 մլրդ դրամ պակասորդով ենք փակում։ Այս մեծ բեռը կառավարությունը նախորդից է ժառանգել, սակայն ոչ թե տարվա կեսին, այլ 2016-ի առաջին եռամսյակն ամփոփելիս պարզ է դարձել, որ բյուջեն այդքան կորուստ ունի։ Այսինքն, Կարեն Կարապետյանի խոսքով ասած, 60 միլիարդը «քրքաշ» բերել, հասցրել են տարեվերջ։


Երեկ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի նպատակը բյուջեի խոշոր «անցքը» մի կերպ կարկատելն էր։ Որոշ տեղեկությունների համաձայն, տնտեսական վիճակն այնպիսին է, որ հնարավոր է անգամ հունվարին թոշակ, նպաստ վճարելու խնդիր առաջանա։ Այս տխուր «սցենարից» խուսափելու համար տարեմուտին «իրար գլխի» հավաքեցին պատգամավորներին՝ վարկային պայմանագրեր հաստատելու։ Ստացվում է՝ այս վարկերն էլ տնտեսական զարգացում ապահովելու համար չեն, պարզապես «ճեղքեր» պիտի փակեն՝ համալրելով նախորդների ցանկն ու մեծացնելով պետական պարտքը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ