ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ազգային փոքրամասնությունները միշտ կառավարող ուժի կողմնակիցն են»

«Ազգային փոքրամասնությունները միշտ կառավարող ուժի կողմնակիցն են»
31.01.2017 | 00:23

Ընտրական նոր օրենսգրքով խորհրդարանում այսուհետ կլինեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում 4 տեղ է հատկացվելու ազգային փոքրամասնություններին՝ մասնավորապես ասորիների, քրդերի, եզդիների և ռուսների համայնքներից համապատասխան մեկական ներկայացուցիչ։

Եզդիների համայնքն արդեն որոշել է, թե իրենց կողմից ով պետք է առաջադրվի ԱԺ պատգամավորի թեկնածու։ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԻ կողմնակիցները նախ իրենց աջակցությունն են հայտնել հանրապետական կուսակցությանը, հետո էլ դիմել են այդ կուսակցության վերնախավին, որպեսզի Ամո Շարոյանին ընդգրկեն իրենց ցուցակում։

-Պարոն Շարոյան, ինչո՞ւ որոշեցիք հենց ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալ։
-Արդեն պարզ է, որ, Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ազգային փոքրամասնությունները պետք է լինեն խորհրդարանում։ Կարևոր է նման ներկայացուցչական մարմնում մեր համայնքը ներկայացնելը։ Այս հարցը միշտ խնդրահարույց է եղել, ցանկացել ենք լինել խորհրդարանում, սակայն չի ստացվել։ Այսօր հարցը լուծվել է, շնորհակալ եմ երկրի ղեկավարությանը նման փոփոխություն կյանքի կոչելու համար։ Իսկ թե ինչու ենք ընտրել ՀՀԿ-ն, շատ պարզ է՝ ազգային փոքրամասնությունները միշտ կառավարող ուժի կողմնակիցն են։ Մեզ հետաքրքրում են երկրի կայունությունը, բարեկեցությունը և անվտանգությունը։ ՀՀԿ-ն հենց այս գաղափարախոսությունն է առաջ տանում։ Մեր խորհուրդը դիմել է Սերժ Սարգսյանին, որ ինձ ներառեն ՀՀԿ ցուցակում։
-Իսկ ընդդիմադիր որևէ ուժից համագործակցության առաջարկ ստացե՞լ եք։
-Ճիշտն ասած, անձամբ ես չեմ ստացել, բայց եթե նույնիսկ լիներ էլ, իմ ընտրությունը ՀՀԿ-ն է։ Բայց գիտեմ, որ առաջարկներ եղել են ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից։ Քանի դեռ անորոշությունը շատ է, կոնկրետ չեմ կարող ասել՝ ով է ում առաջարկ արել։
-Դուք ընտրել եք ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն արդեն տվե՞լ է իր համաձայնությունը։
-Դեռ ոչ։ Դեռ ժամանակ կա։ Բայց, անկախ ամեն ինչից, ուզում եմ այս ընտրությունները նորմալ անցնեն, արդյունքը լինի ժողովրդի կամքին համահունչ, և այս ընտություններից հաղթող դուրս գանք։ Այսօր աշխարհն օգնում է ուժեղին, կայունին։
-Եթե ընտրվեք պատգամավոր, ո՞ր հարցերն են Ձեր ուշադրության կենտրոնում լինելու։
-Ընդհանրապես պատգամավորը ողջ բնակչության անունից է խոսելու, անկախ այն բանից, թե որ ընտրատարածքը և ինչ համայնք կներկայացնի։ Իսկ ազգային փոքրամասնությունների այն չորս պատգամավորները, որ կլինեն խորհրդարանում, բնականաբար կբարձրացնեն նաև իրենց համայնքների խնդիրները։

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ