Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Լոքյանը դեմ էր

Լոքյանը դեմ էր
31.03.2017 | 10:01

«Էդ հանրակացարանում 18 տարեկանը չլրացած երեխեք են ապրում»,- գործադիրի երեկվա նիստում անհասկանալիորեն այսպես ընդդիմացավ տարածքային կառավարման նախագահ Դավիթ Լոքյանը, երբ պետգույքի նախարարի տեղակալ Աշոտ Մարկոսյանը առաջարկեց հանրակացարանում բնակվող ընտանիքներին անհատույց նվիրել իրենց զբաղեցրած բնակարանները։ Դավիթ Լոքյանի այս «սենսացիոն» հայտարարությունը, երևի թե, զարմացրեց վարչապետին, քանի որ նա ուղղակի հարցրեց՝ ինչպե՞ս 18-ը չլրացած, և անմիջապես հանձնարարեց. «Ամեն անգամ այս կամ այն հիմնարկին պատկանող հանրակացարաններում տասնյակ տարիներով բնակվող բնակիչներին այդ բնակարանների տնօրինման հարցը մեկ օրենքով մեկ անգամ պետք է որոշվի, եկեք լուծենք և վերջացնենք այն»։ Ինչ խոսք, առաջարկը ճիշտ է և տեղին։ Անհասկանալի էր միայն Դավիթ Լոքյանի միջամտությունը։ Իհարկե, կարելի էր հարցի պարզաբանումը ստանալ նախարարից, սակայն նա մշտապես նիստից հեռանում է հետնամուտքով։ Մեզ մնում է հավելել, որ հանրակացարանների հարցն այնքան էլ «անմեղներից» չէ և պարունակում է մի շարք ստվերային հետաքրքրություններ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ