Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Իզուր էր 55 օրը

Իզուր էր 55 օրը
08.05.2017 | 17:26

Այսօր Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանը ապրիլյան քառօրյա պատերազմում որպես սեփական «ներդրում» համարել է 55 օր Ղարաբաղում մնալը։ «Եթե դու չգիտես, թե ես ինչ եմ արել, ապրիլյան պատերազմին 55 օր գնացել, մնացել եմ Ղարաբաղ»,- հայտարարել է նա։ Իհարկե, այդ օրերին շատերը կամավոր գնացին Արցախ, բայց դա ոչ մեկը չհամարեց իր մե՜ծ ներդրումը պատերազմում։ Ավելին, առաջնագիծը լրացուցիչ ուժի կարիք ուներ (եթե, իհարկե, իսկապես ուներ) ընդամենը չորս օր, իսկ ինչ է արել Մանվել Գրիգորյանը հիսուն օր։ Նա չի մանրամասնել։ Բայց այդ օրերի քրոնիկան վերհիշելով, կարող ենք ասել, որ նա պարբերաբար հայտնվում էր եթերում, սակայն դրանից հետո եղավ Վահան Բադասյանի «մեծ» բացահայտումը, որին նախորդել էր հայտնի սկանդալը, երբ Մանվել Գրիգորյանի թիմակիցները թույլ չէին տվել կամավորականներին դիրքեր բարձրանալ։


Ի դեպ, այդ օրերին Արցախից մշտապես հորդորում էին, որ բանակը լրացուցիչ ուժերի անհրաժեշտություն չունի։ Բայց Մանվել Գրիգորյանը շարունակում էր մնալ այնտեղ ու ինքնակամ որոշել` ում թողնել առաջնագիծ, ում՝ ոչ։ Ինչ խոսք, կարևոր գործ է, բայց դա «ֆիդայական» պատերազմ չէր, այլ կայացած բանակ ունեցող երկրի կռիվ, որտեղ պետությունն է որոշում ինչպես վարվել նման դեպքերում և, ամենակարևորն է` ում հեռու պահել սահմանագծից։ Սակայն այս առումով պետությունը թերացել էր, դրա համար էլ Գրիգորյանն էր ինքնագործունեությամբ զբաղվել։ Այնպես որ, 55 օր իզուր էր Մանվել Գրիգորյանն անցկացրել Արցախում, առանց նրա էլ բանակն իր ենթակառույցներով կարող էր մարտական գործողությունը փայլուն կատարել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ