ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ես հաճոյացող մարդու նմա՞ն եմ»

«Ես հաճոյացող մարդու նմա՞ն եմ»
02.03.2018 | 12:39

«Իրատեսը» գրել էր, որ դաշնակցական Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը փոխվարչապետ դառնալու համար կուսակցությունում «կռիվ են տվել», սակայն պարզվել է` իշխանությունը նրանցից ոչ մեկին չի ցանկանում այդ պաշտոնում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունում երբևէ նման հարց չի քննարկվել:

-Այդ հարցը փակված է,- ասաց նախարարը:- Մեզ մոտ չի քննարկվել այդպիսի հարց, նույնիսկ այդ մասին չի բարձրաձայնվել:
-Մամուլը գրել էր, թե «Արքայաձոր» ռեստորանային համալիրում Կարեն Կարապետյանը հավաքել է կառավարության անդամներին, որտեղ Դուք հաճոյացել եք վարչապետին:
-Ես հաճոյացող մարդու նմա՞ն եմ: Մոտեցեք վարչապետին, բոլոր նախարարներին, հարցրեք` Լոքյանը մեկ կենաց անգամ ասե՞լ է, հետո եկեք ու ինձ ամենավերջին բառերն ասեք: Ես այդ օրն անգամ բաժակ չեմ բարձրացրել, կենաց չեմ ասել: Խնդրել են, որ ասեմ, ասել եմ՝ ոչ: Նստած եմ եղել վարչապետից մոտ տասը մետր հեռավորության վրա, կողքիս եղել են փոխվարչապետն ու էներգետիկայի նախարարը:
-Բայց շա՜տ անջիգյար նախարար եք, մի կենացն ի՞նչ է, որ խնայել եք վարչապետին:
-Նույնիսկ առաջարկել են, որ կենաց ասեմ, ես էլ ասել եմ՝ ոչ:
-Ինչու՞, հիմա էլ այլ թեմա եք տալիս մամուլին:
-Այդ օրը խոսելու ցանկություն չունեի: Ես անգամ վարչապետի հետ չեմ խոսել: Ես զարմացա, ինչպե՞ս կարելի է նման անպարկեշտ բան գրել: Էլի եմ ասում, ասել են՝ կենաց ասա, չեմ ասել:
-Լավ, հաջորդ անգամ կասեք:
-Չէ, չեմ ասի: Մարդիկ բաներ են վերագրում ինձ, որ իմ էությանը տրամաբանորեն հակառակ են: Ես սեղանների շուրջն ընդհանրապես այդպիսի բաներ չեմ անում:


Ճեպազրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ