Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ԵՄ-ին մեր սիրուն աչքերը չեն գրավում

ԵՄ-ին մեր սիրուն աչքերը չեն գրավում
17.07.2018 | 01:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հունից հանել են ԵՄ-ին, և հակահարվածը չուշացավ: Երբ Փաշինյանը դժգոհեց Արևմուտքի վերաբերմունքից, թե մեզ վերաբերվում են նախկին իշխանությունների պես, մոռացավ մի պարզ ճշմարտություն, որ դրսում սպասում են կոնկրետ արդյունքի, և նրանց համար էական չէ` ով է այս կամ այն երկիրը ղեկավարում: Եթե այս երկու ամսվա ընթացքում Հայաստանի վերաբերմունքը ԵՄ-ի հանդեպ չի փոխվել, ինչու՞ է Փաշինյանն ակնկալում, թե վերջիններս պետք է անվերապահ աջակցություն ու վստահություն հայտնեն Հայաստանի նոր իշխանություններին: Իսկ երիտասարդ կառավարիչների արևմտյան կողմնորոշումները շատ քիչ նշանակություն ունեն, քանի որ նրանցից շատերը, իշխանության գալով, հանկարծ «ուղնուծուծով» դարձան ռուսամետ:
Երեկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանգամանորեն ու բաց տեքստով հակադարձել է նոր իշխանությունների «պահանջատիրությանը»:

Պարզվում է` ԵՄ-ը նոր Հայաստանից ակնկալում է հստակ քայլեր, գաղափարներ, որպեսզի հասկանա, թե ինչ են ցանկանում մեր իշխանությունները: «Մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայաստանյան գործընկերներից, որոնք պետք է քննարկենք ու առաջ տանենք: Մեր հարաբերությունների իրավական ու քաղաքական հիմքը համապարփակ համաձայնագիրն է ու գործընկերության փաստաթուղթը: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է ավելի ուժեղացվեն, ցույց տան նոր որակ, մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ: Ի՞նչ կուզենք, որ փոխվի մեր քաղաքականության մեջ, կոնկրետ: Այս հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթություններ կոչվող փաստաթղթով, որ բանակցվել էր նախքան ապրիլյան իրադարձությունները: Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունը գուցե կարող է ունենալ նոր գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է փոխել այս փաստաթուղթը, և մենք պատրաստ ենք քննարկելու դա,- ասել է եվրոպացի պաշտոնյան՝ ավելի կոշտացնելով հռետորաբանությունը։- Իսկ դուք ասում եք հետևյալը, որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը: Դա այն էր, ինչ պարոն վարչապետն ասաց: Իսկ եթե ավելի լուրջ ասենք, մեզ պետք են կոնկրետ գաղափարներ ու ակնկալիքներ, մենք պատրաստ ենք քննարկելու դրանք»:


Ժողովրդական լեզվով ասած, ԵՄ դեսպանը շշպռեց Հայաստանի նոր իշխանություններին, թե չմտածեք, որ ԵՄ-ը հենց այնպես պետք է ոմանց իր աջակցությունը ցուցաբերի, երբ ոչ մի արդյունք չի տեսնում: Գուցե հայ հանրության մի հատվածը համբերատար սպասում է ցանկալի արդյունքների, բայց դրսի կառույցներն առաջնորդվում են կոնկրետ արդյունքներով: Նրանց շատ հետաքրքիր է, թե հեղափոխության հետևում կանգնած ուժերն ինչ որակ են բերելու, որպեսզի իրենց աջակցության չափը հասկանան: Բայց եթե նույն իշխանությունները տասը քայլ առաջ են ընկնում ու որևէ բան չառաջարկելով, պահանջում են իրենց հանդեպ վերաբերմունքի փոփոխություն, դա արդեն համահունչ չէ գործընկերային հարաբերություններին: Այնպես որ, Պյոտր Սվիտալսկին սթափեցրել է նոր իշխանություններին ու հստակ հասկացրել, թե ինչպես պետք է աշխատել դրսի կառույցների հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ