Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հայկ Սարգսյանին թև են տվել իշխանությունները

Հայկ Սարգսյանին թև են տվել իշխանությունները
02.07.2019 | 22:11

Այսօր Ալեքսանդր Սարգսյանի (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր) որդին՝ Հայկ Սարգսյանը, հարցին, թե որտեղից իր հորն այդքան գումար, նետել է. «Ձեզ ի՞նչ՝ աշխատել ենք»: Հակադարձմանը, թե կասկած կա, որ դրանք պետական միջոցներից են գոյացել և բոլոր գործարարները նախկինում եկամտի 50 տոկոսը տվել են իրենց ընտանիքին, Սարգսյանը ինքնավստահ հայտարարեց, թե՝ փաստ ցույց տվեք:

Չանդրադառնալով այլ հանգամանքներին, ընդամենը դիտարկենք այս երիտասարդի բավական «համարձակ» պատասխանները։ Ով է նրան թև տվել, որ չափից դուրս ինքնավստահ է դարձել։ Պատասխանը մեկն է՝ այսօրվա իշխանությունները, ավելի ճիշտ նրանց անպատասխանատու հայտարարությունները։ Տարիներ շարունակ այսօրվա իշխանության վերնախավն ասում էր, թե մեր երկրում յուրաքանչյուր բիզնեսի կեսը Սաշիկ Սարգսյանին է, բայց հիմա երբ իշխանության ողջ լծակները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ձեռքում է, նրանք գեթ մի գործարարի չկարողացան գտնել, որ կխոստովանի, որ Սաշիկն իր հետ «փայ» է մտել։ Ու այսօր կրտսեր Սարգսյանը բոլոր իրավունքներն ունի ասելու, որ այդ գումարները «աշխատած» են, այլապես հակառակի մասին փաստեր պետք է ներկայացվեն։ Քանի դեռ իրավականորեն ձևակերպված ոչ մի փաստ չկա, Հայկ Սարգսյանը կարող է ասել անգամ, որ ողջ կյանքը բարեգործությամբ է զբաղվել ու դրա համար Աստված շռայլորեն իրենց ընտանիքին «պարգևատրել» է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ