«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Հրդեհը վերջնականապես ոչնչացնում է Արցախը

Հրդեհը վերջնականապես ոչնչացնում է Արցախը
04.08.2025 | 12:12

Հրդե՞հն է ոչնչացնում, թե՞...

Համարյա լիովին այրվել է Հադրութի շրջանը, կրակը արդեն Ամարասում է։

Հիմնովին այրվել են շատ գյուղեր։

Ստեփանակերտի մասին լռում են։

Կրակը միայն տներ չի ոչնչացնում, այլ նաև մշակութային կոթողներ։

Կրկին հիշեցնեմ, որ դրանք հայ ժողովրդինն են, ոչ թե միայն արցախցիներինը։

Այվազովսկու հուշարձանը միայն մերն է՞ր։

Ամեն դեպքում` արցախցու սրտին դանակ խփես, արյուն չի գա։

Նա մի անգամ էլ է կորցնում իր երկիրը, շեմը, շիրիմները։

Արցախի գերեզմանոցները ծառերի անտառ են։ Իսկ եթե կրակը մտել է նաև այնտե՞ղ։

Դե , եկ Վարդապետ ու մի խելագարվի։

Դե արի արցախցի ու մի խենթանա։

Չէ, հեռու չենք խենթանալուց։

Բայց Երևանը Լոպես է դիմավորում, համերգի տոմսը` 150-180 հազար դրամ։

Կեցցե՛ ՔՊ-ն։

ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, թե Թուրքիայի երկրաշարժի ժամանակ, ինչպես էին այս իշխանությունները իրար խառնվել, որ օգնություն ուղարկեն։

Եվ ուղարկեցին` բացելով Մարգարայի կամուրջը։

Այ չհայ իշխանություններ։ Բա հիմա ինչու՞ չեք իրար խառնվում։

Բա խաղաղություն եք կերտում, եղբայրություն եք սնում։

Ինչու՞ չեք ձեր օգնությունն առաջարկում ձեր եղբայր Ադրբեջանին` Արցախի հրդեհը մարելու համար։

Առաջարկեիք, հրդեհաշիջ ուղղաթիռներ, մեքենաներ, ԱԻՎ-աշխատակիցների մասնակցությամբ։ Մեր եկեղեցիներն ու խաչքարերը կպաշտպանեիք։

Գոնե մի ձեն հանեիք, այ անաստվածներ։

Բաքվում գտնվող Կարմիր խաչի գրասենյակը փակում են։

Ո՞վ է այցելելու մեր գերիներին, այ հաշվենկատ ոչնչություններ։

Այն խեղճերը այնքան պիտի դիմանան Բաքվում, մինչև այստեղ ընտրությունները ավարտվեն, հասկացա՞ք, ժողովուրդ ջան։

Երկրից հեռու, աչքից հեռու, ընտրական ռիսկից հեռու։

Այսքան է՞լ գաղջ մթնոլորտ։

Օդ չկա շնչենք` ոչ վերևում, ոչ ներքևում։

Խեղդվում եմ, մարդիկ, մի քիչ թթվածին ուղարկեք, մի քիչ համբերություն, մի քիչ հանդուրժողականություն, մի քիչ հույս ուղարկեք էլի, խնդրում եմ։

Հավատ որտե՞ղ կա, ո՞ր խանութում, ո՞ր փողոցում։

Մի քիչ էլ դրանից ուղարկեք, ինչ կլինի։

Հա, մի քիչ, մի գրամ էլ արդարություն, եթե այս երկրում ճարեք։

Նախապես շնորհակալ եմ։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 7018

Մեկնաբանություններ