Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Դավաճանության և ինքնախաբեության սարսափելի համադրություն

Դավաճանության և ինքնախաբեության սարսափելի համադրություն
22.08.2025 | 19:06

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ հայ–ադրբեջանական հաշտեցման գործընթացն ավարտին մոտ է, և ստորագրվելիք փաստաթղթերը լիովին համապատասխանում են իրենց շահերին։ Այսինքն՝ Ալիևը նույնիսկ չի էլ թաքցնում, որ ամեն ինչ գրված է ադրբեջանական թելադրանքով ու սցենարով։

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նա նույն փաստաթղթերը մատուցում է հանրությանը իբր ազգային հաղթանակ, իբր խաղաղության երաշխիք։ Իրեն հարող «նիկոլականները» և նրա գրպանի արտախորհրդարանական եվրաթուրքերը հանդիսավոր հրճվում են, իսկ հասարակության մի հատվածն էլ, անտեղյակ իրականությունից, խաբվում է այդ քարոզչությանը, ևս հրճվում։

Սա արդեն ոչ թե զավեշտ է, այլ ազգային խելագարություն։ Երբ թշնամին հայտարարում է, որ ամեն ինչ իր շահերին է ծառայելու, իսկ այս իշխանությունը նույնը ներկայացնում է որպես «հաղթանակ», ապա այստեղ կա դավաճանության և ինքնախաբեության սարսափելի համադրություն։

Այսօր կապիտուլյացիան կնքվում է խաղաղության անունով, իսկ վաղը այդ «խաղաղությունը» կդառնա նոր ցեղասպանության ճանապարհ։ Ժողովուրդը չի էլ գիտակցում, որ կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ ընդունե՞լ այդ խաբկանքը և կործանվել, թե՞ արթնանալ ու պահպանել իր ազգային արժանապատվությունը և ապրելու իրավունքը:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ