ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Դիլիջանի միջազգային քոլեջի ընդունելությունը մեկնարկել է

Դիլիջանի միջազգային քոլեջի ընդունելությունը մեկնարկել է
07.02.2014 | 00:59

Ընդունելությունն Աշխարհի միացյալ քոլեջների 14 դպրոցներ, այդ թվում նաև UWC Դիլիջանի միջազգային քոլեջ արդեն մեկնարկել է: Ընդունելության գործընթացը կիրականացվի անկախ ծնողների ֆինանսական կարողությունից և կուղեկցվի 100% կրթաթոշակների տրամադրմամբ:
15-17 տարեկան յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի դիմելու հնարվորություն:
Ի՞նչ է հարկավոր՝ բարձր առաջադիմություն, համարձակություն և գիտելիքի ձգտում:
Նշենք, որ 2014թ. սեպտեմբերին UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 16-ից բարձր տարիքի առաջին աշակերտների առջև:
Դպրոցում դասավանդվելու է Միջազգային բակալավրիատ դիպլոմա ծրագիրը, որը հետագայում աշակերտներին հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում:
Ընդունելությունն իրագործվում է 140 երկրներում գործող UWC ազգային կոմիտեների կողմից, որոնք էլ ընտրում են տեղի դիմորդներին։ Ձեր ազգային կոմիտեն կարող եք գտնել՝ ընտրելով Ձեր երկիրը այստեղ բերված ցուցակից։
Ընդունելության հայտում դիմորդը հնարավորություն ունի հերթականությամբ նշել այն դպրոցների ցանկը, որտեղ ցանկանում է շարունակել կրթությունը։
Նշենք, որ դիմորդը դիմում է UWC շարժմանը և ոչ դպրոցին։ Ընտրվելու դեպքում, դիմորդին կուղարկեն այն դպրոցը, որը ընտրող հանձնաժողովը կհամարի՝ լավագույն կերպով բավարարում է աշակերտի կարիքները։

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ