Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևոր վիտամինը

Կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևոր վիտամինը
26.09.2020 | 21:28

ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան մեջ վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող կորոնավիրուսային հիվանդների ծանր դեպքերի և մահացության քանակն ավելի քիչ է վիտամին D-ի պակասություն ունեցող հիվանդներից՝ ասվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Հետազոտողները վերլուծել են արյան մեջ վիտամին D-ի մակարդակի ազդեցությունը վարակի ծանրության և հիվանդությունից մահացության մակարդակի վրա:

Նրանք հոսպիտալացման պահին 235 հիվանդներից արյան նմուշներ են վերցրել և չափել են 25-հիդրոքսիվիտամին D-ն շիճուկում` վիտամին D-ի մակարդակի մարկերում։ Գիտնականները հետևել են հիվանդներին և արձանագրել վարակի կլինիկական ծանրությունը և հիվանդության ելքը: Նրանց մոտ, ովքեր վիտամին D-ի պակաս չեն ունեցել, հիվանդության բարդությունների կամ մահվան ելքի հավանականությունը փոքր է եղել:

Դիտվել է՝ 4984

Մեկնաբանություններ