Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Ես չե՛մ հեռանում իմ Հայրենիքից

Ես չե՛մ հեռանում իմ Հայրենիքից
26.04.2025 | 17:43

Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,

Ես չեմ հեռանում իմ Հայրենիքից,

Ոտքիս տակ հողն է դառնում անանուն

Մարդիկ՝ անհաղորդ ու անկարեկից:

Օտարոտվել ենք, էլ չենք հասկանում

Ստով բեռնված քայքայվող լեզուն,

Եվ ատելությամբ իրար են նայում

Լքված մշակ ու բտված անասուն:

Հույս, հավատ ու սեր ՝ տանուլ տվեցի

Խեղկատակների տոնահանդեսում,

Էլ չեն սպասում իմ վերադարձին

Եվ հրաժեշտի խոսքեր են ասում:

Բայց ես ամու՛ր եմ կանգնել իմ տեղում՝

Խորշակների դեմ՝ անպա՛րտ ու անբի՛ծ.

Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,

Ես չե՛մ հեռանում իմ Հայրենիքից:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3403

Մեկնաբանություններ

ցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am