ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ալիև «ահեղը» որոշել է իրեն զգալ Իվան Ահեղ

Ալիև «ահեղը» որոշել է իրեն զգալ Իվան Ահեղ
28.08.2025 | 10:09

Հեյդարի որդին հայտարարել է, թե «Բաքուն «ռուսական ներխուժման» առաջին իսկ օրերից աջակցում է ՈՒկրաինային ամեն ինչում», ինչպես նաև Ալիևը կոչ է արել ուկրաինացիներին չհամաձայնվել օկուպացիային։

Ինչպես Թրամփն էր ասել՝ Ալիևը «մեծ առաջնորդ» է, համարյա ինչպես Չաուշեսկուն, Քադաֆին, Մուբարաքը, Սադամը...

Թեպետ ինտելեկտուալ և բարոյական ու գաղափարական առումով անհամատեղելի կերպարներ են։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ