ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Մարդկությունը դեռ երբեք էսքան հիմար վիճակում չէր հայտնվել

Մարդկությունը դեռ երբեք էսքան հիմար վիճակում չէր հայտնվել
03.12.2024 | 09:20

Մարդկությունն իր երկար պատմության ընթացքում դեռ երբեք էսքան խաբուսիկ իրավիճակում չէր գտնվել։ Խոսում ես մարդու հետ, ու չգիտես, թե որտեղ ա՝ աշխարհի որ ծայրում։ Անգամ չգիտես՝ մարդ ա՞, թե՞ չէ։ Եթե քո ասածները լսում ա ու խելացի, տրամաբանական պատասխաններ տալիս, ուրեմն՝ հաստատ մարդ չի։

Ու փորձում ես ինչքան հնարավոր ա հիմար բաներ ասել, որ չկարծի, թե դու էլ մարդ չես։

Մարդկությունը դեռ երբեք էսքան հիմար վիճակում չէր հայտնվել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11424

Մեկնաբանություններ