Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Կարևորում եմ էլեկտրոնային արդարադատության կայացումը»

«Կարևորում եմ էլեկտրոնային արդարադատության կայացումը»
28.06.2019 | 02:12

Արդարադատության նորանշանակ նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ, ըստ ամենայնի, մտադիր էր շփվել լրագրողների հետ. մինչ կառավարության նիստի ավարտը տեղեկություն ստացվեց, որ նիստից հետո նախարարը հետնամուտքով չի հեռանա։ Բնականաբար, լրատվամիջոցների հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր վեթինգին։ Սակայն, քանի որ այն վարչապետի ծրագիրն է և հանձնարարականը, մեզ հետաքրքրեց, թե որպես նախարար Ռուստամ Բադասյանն անձամբ ի՞նչ ծրագրեր է կարևորում, և ո՞րն է համակարգի զարգացման նրա տեսլականը։

«Ծրագրերը բազմաթիվ են, որոնցից այս պահին կառանձնացնեի երկուսը։ Առաջինը՝ հակակոռուպցիոն ծրագիր, և երկրորդ՝ քրեակատարողական ոլորտի ռազմավարության մշակում։ Այդ հարցերը մանրամասն ներկայացնելու համար ժամանակ է պահանջվում, ինչը ոտքի վրա հնարավոր չէ անել։ Այս պահին ուղղակի կնշեմ, որ ոլորտի զարգացման հարցում կարևորում եմ էլեկտրոնային արդարադատության կայացումը։ Այսինքն, փաստաթղթերի ամբողջությամբ վերացումը դատավարություններից։ Սա կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Դուք գիտե՞ք, որ քննարկվել են կոռուպցիոն հարցերով դատարան ձևավորելու, առանց մեղադրանքի դատավճռի, գույքի բռնագանձման հարցերը։ Կարևորում եմ նաև քրեակատարողական մասով նախատեսվող ծրագրային փոփոխությունները»,- պատասխանելով մեր հարցին` ասաց արդարադատության նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ