-
13.09.2023|
19:02
Այն օրը, երբ զուտ սեփական զավակների՝ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ հանգամանքը հերիք կլինի չինովնիկի հանրային պախարակման և նրա՝ որևէ պաշտոնում առաջադրման արգելքի համար, նույն օրը կզգանք, թե ինչ հզոր ու ուժեղ երկիր է Հայաստանը։
-
09.09.2023|
16:24
Երբ ազգը այնքան միայնակ ու դավաճանված է, որ իր փրկությունը տեսնում է հարևանների և հեռավոր երկրների օգնության մեջ, նշանակում է, արդեն պարտված է՝ պատերազմը չսկսված։
-
03.09.2023|
08:58
Այս ռումբեր նետող պարզ ԱԹՍ-ների արդյունավետությունը հիմա բոլորն են տեսնում։ Նման ռազմական ԱԹՍ ստեղծելու համար անհրաժեշտ են ընդամենը շաբաթներ կամ, առավելագույնը, ամիսներ։
-
02.09.2023|
13:21
«Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութիւնը յուսալ արտաքին ոյժերից» (Գարեգին Նժդեհ):
Նժդեհի ժամանակներից ոչինչ չի փոխվել։ Այս հիվանդ ու դժբախտները հիմա էլ են լցվել քաղաքական դաշտ ու շեղում են մեզ իրական մարտահրավերներից։ Թմբիրը կերտող հերոսներն են։
-
27.08.2023|
07:11
Ուկրաինացի գեներալներն ամենօրյա ռեժիմով փոխում և զարգացնում են պատերազմի մարտավարությունը, կարելի է ասել՝ մարտ վարելու դևելփմենթի մեջ են։
-
22.08.2023|
10:54
Ուկրաինան կստանա 42 բաղձալի F-16 կործանիչներ Նիդեռլանդներից և Դանիայից։
-
13.08.2023|
21:02
Պաշարված Արցախին ամեն ինչ ու ամեն բան անհասանելի է արտաքին աշխարհից, բացի՝ օրվա լրահոսից: Լրահոսն էլ հուսադրող չէ, բայց դիմանում ենք:
-
12.08.2023|
13:08
Որոշ մարդիկ գիտեն, թե իրենք կարող են պատերազմ հայտարարել միայն Ադրբեջանի Լաչինի շրջանին։
-
10.08.2023|
12:22
Ըստ The Economist-ի՝ ժամանակակից ու ապագա պատերազմներն ունենալու են 3 հիմնական հատկություն։
-
30.07.2023|
21:42
1977թ. հուլիսի 30-ին Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում ծառայող սովետական բանակի ավագ լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ընտանիքում ծնվեց երկրորդ որդին, ով անվանակոչվեց պապի անունով՝ Գրիգորի։
|
|