«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Պատմական փաստեր, որ Ադրբեջանը չճանաչված ու ֆեյք պետություն է

Պատմական փաստեր, որ Ադրբեջանը չճանաչված ու ֆեյք պետություն է
21.07.2023 | 08:19

Ադրբեջանում մոռացե՞լ են,որ նույնիսկ Ազգերի Լիգան 1918-1920 թթ. մերժել է ճանաչել իրենց դե յուրե։

Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաներում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և նույնիսկ Երևանի նկատմամբ։

Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» կովկասյան թուրքերը խոսում են պատմական հողերից։

Հազարավոր պատմական գրավոր աղբյուրներ կան, որոնք ի հայտ են բերում ալիևյան հերթական կեղծիքը:

Բայց այսօր ձեզ կներկայացնեմ կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելված, որը փաստում է, որ Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է պարսկական գավռաներից մեկի անվանումից։

Նախ հարկ է նշել, որ այսօրվա Ադրբեջանը ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ՝ 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը ստեղծվել է բացառապես թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։

Ավելին« Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության և, մասնավորապես, Ազգերի Լիգայի կողմից։

Վերջինը ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, այլև չի ընդունել Ադրբեջանի դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ։

Այսպիսով, 1920 թ. դեկտեմբերի 1-ին

Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ Կոմիտեն, քննելով Ադրբեջանի Հանրապետության դիմումը, հանգել է հետեւյալ եզրակացության.

ա) «Ազգերի Լիգայի դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որեւէ պետության կողմից։

Ավելին, ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը, զբաղեցնելով 40 000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել և միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան

(մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ) կամ Պարսկաստանy. իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։

Իսկ «Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է. քան հարևան պարսկական գավառի անուն, որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում» (Հավելված 2):

բ) «Հարևան երկրների հետ սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշել Ադրբեջանի սահմանները։

Կոմիտեն որոշեց, որ Դաշնագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին ներկա հանգամանքներում անդամակցել Ազգերի Լիգային» (Հավելված3):

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հ.Գ. Քանի որ Հայաստանում չկա ազգային իշխանություն, այս փաստերը չեն դրվում ադրբեջանցիների առջև։

Փոխարենը կապիտուլյանտները խելոք կատարում են ադրբեջանական պահանջներն ու ճանաչում Ադցախն Ադրբեջանի մաս։




Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ