66-ամյա ԿՈՄԻՏԱՍՆ է... ֆրանսիական գժանոցում (հենց գժանոցում):
Դեռ 1991թվականին էր պաշտոնապես կասկածի տակ դրվել Կոմիտասի խելագարության վարկածը: Երկար տարիներ փորձեր են արվել ուսումնասիրելու նրա հոգեբուժարանի արխիվային փաստաթղթերը, Ֆրանսիայում մարդու մահվանից միայն 150 տարի հետո է թույլատրվում ուսումնասիրել նրա բժշկական արխիվը, սակայն որոշ միջոցներով հաջողվում է ոսումնասիրել այն, որի ընթացքում էլ ապացուցվում է, որ Կոմիտասը չի խելագարվել, և չի տառապել շիզոֆրենիայով, երբ նա վերադարձել է Թուրքիայի աքսորից, թեեւ ընկճված, սակայն որեւէ հոգեկան խանգարման նշույլ չի ունեցել, ընդհակառակը՝ իր հանգստությամբ և ուժով հենց նա էր փրկում շատերին, բոլոր նրանք` ովքեր իրապես ծանր վիճակում էին և կորցրել էին ապրելու ուժն ու կյանքի հանդեպ հետաքրքրությունը՝ այդ սերը և հույսի փրկությունը ստանում էին հենց Կոմիտասից:
Մինչեւ 1922թ. վարդապետի վիճակը բարվոք էր եւ նույնիսկ որոշ ստեղծագործություններ հենց այդ շրջանում է արարում, բայց նույն թվականի աշնանը, երբ կրկին ընկճվածության նշույլներ են ի հայտ գալիս, Կոմիտասին տեղափոխում են Ֆրանսիա... հոգեբուժարան:
Կասկածներն ավելի շատ են քան դրանց մասին կարելի է խոսել, միայն այն փաստը, որ դեռ Կոստանդնուպոլսի հոգեբուժարանում Կոմիտասին թուրք բժիշկ էր բուժում տալով նրան անհասկանալի հոգեմետ դեղեր՝ արդեն իսկ շատ բան է ասում... այս ամենին հաջորդում է երաժշտական միջոցառման սուտ անվան տակ` վարդապետին Ֆրանսիա տանելու փաստը, որն իրականում հոգեբուժարանի տեղափոխումն էր, և այն, թե ինչպես են 48 տարեկան վարդապետին ախտորոշում «շիզոֆրենիա» այն դեպքում, երբ շիզոֆրենիան այդքան մեծ տարիքում գործնականում ԵՐԲԵՔ չի զարգանում...եւ վերջին ամենածանր փաստը՝ Կոմիտասի մահվան պատճառը եղավ օսթեիտը` արյան վարակումը, որն առաջացել էր ոտքերը հարելու արդյունքում, հոգեբուժարանում տրամդրած կոպիտ կոշիկները հագնելիս...
Այս դանդաղ մահը միակ ելքն էր լռեցնելու ԿՈՄԻՏԱՍԻՆ, 20-րդ դարի ամենահայտնի հային, Նա ողջ Եվրոպայում սիրված երաժշտագետ ու կոմպոզիտոր էր, եթե վարդապետը սկսեր խոսել եղեռնի ոճրագործությունների մասին, Աստված գիտի, թե ինչեր կարող էին լինել...
Ալվարդ ԿՈՇԿԱԿԱՐՅԱՆ
Top of Form