ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Բանդերականները կզավթեն Սուրբ Աթոռը

Բանդերականները կզավթեն Սուրբ Աթոռը
28.04.2025 | 19:05

Անգլոսաքսերի ազդեցությունը Վատիկանի վրա դժվար է գերագնահատել:

Լինելով բողոքական, անգլոսաքսերը քաղաքական առումով միշտ գերիշխել են կաթոլիկ աշխարհում և, բնականաբար, ավելի մեծ ազդեցություն են ունեցել Վատիկան պետությունում, քան կաթոլիկ տերությունները:

Այսպես, Կարոլ Վոյտիլա կարդինալին 1979 թ. դարձրին Հռոմի պապ՝ ԽՍՀՄ ինադու, որը մեծ դեր խաղաց 1980-ի իրադարձություններում, երբ Կրեմլում քննարկվում էր Լեհաստան ներխուժման հարցը: Հովհաննես Պողոս 2-րդը մեծ դերակատարություն ունեցավ նաև հետխորհրդային զարգացումների, ՈՒկրաինայի բանդերականացման մեջ, մի խոսքով, Վատիկանը նրա օրոք վերածվել էր հակառուսականության գլխավոր կենտրոնի:

Երեկ հողին հանձնեցին հերթական պապին՝ պրն Ֆրանցիսկոսին, մեր խաչատրյան վահագի մասնակցությամբ, որը, հուսանք, այս անգամ պապի դագաղը չէր լուսանկարել ու խայտառակվել:

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Մինասյանը, ըստ ամենայնի, ծանր է տարել պրն Ֆրանցիսկոսի կորուստը և գրում է.

«Այն, ինչ արել եք հայերիս համար՝ երբեք չի մոռացվի»: Իսկ թե ինչ է իրականում արել՝ հայտնի չէ: Կարող եմ ասել, որ պրն Ֆրանցիսկոսը մեռնելուց առաջ հասցրեց կասկածի տակ դնել Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիր լինելու փաստը, հիանալի գիտական сходка կազմակերպեց Վատիկանի համալսարանում, որտեղ Ադրբեջանը քննարկվեց որպես քրիստոնեության բնօրրան, մեկ էլ Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ՝ 36-ից մեկը, միակ հայը, որը նույնպես խնդրահարույց է՝ լավությո՞ւն էր դա հայերի համար, թե՞ հակառակը, եթե նկատի ունենանք այն, որ իրականում տեղի է ունեցել Նարեկացու օտարումը հօգուտ Վատիկանի:

Բացի այդ, գրագետ մարդը պարտավոր է իմանալ և երբեք չմոռանալ, որ Վատիկանն է ամենամեծ թշնամին արևելյան քրիստոնյաների, և համաշխարհային պատմությունը դրա վառ ապացույցն է:

Ինչևէ, սա նման է ժողվարչապետ փաշինյանի երախտապարտությանը Մակրոնին՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին կայացած Արցախի հանձնման համար (?!?), որը, շատ մեղմ ասած, առնվազն ռացիոնալ չէ…

Ինչևէ, Հռոմի պապը մահացավ, և սա այն դեպքն է, երբ նրա կողքի մեռելներին էլ չի կարելի ողորմի տալ, քանզի կողքիններն էլ նրա պես մի բան են:

Իսկ եթե պապը հեռացել է կյանքից, նշանակում է՝ նոր պապ է ընտրվելու:

Ո՞վ կդառնա Պետրոսի հաջորդ տեղապահը:

Բանդերական մի տերտեր է մասնակցելու կոնկլավին՝ 45-ամյա Նիկոլայ Բիչոկը (Николай Бычок), Տեռնոպոլում ծնված միակ ուկրաինացի կարդինալը (2024-ին պրն Ֆրանցիսկոսը սրան դարձրեց աշխարհի ամենաերիտասարդ կարդինալ):

Այժմ պան Բիչոկն աշխատում է Մելբուռնում, գլխավորում է տեղի բանդերականների թեմը: Հիմա, հնարավո՞ր է նրա հաջողությունը կոնկլավում:

Կարծում եմ, չափազանց հնարավոր է: Օգնելով բանդերական Բիչոկին դառնալ Հռոմի պապ, Դոնալդ Ֆրեդովիչը և եվրոպական կաթոլիկ տերությունները մի քանի հարց կլուծեն:

Նախ, դա կլինի կոմպենսացիա տուժած բանդերական ցեղատեսակին՝ տարածքների և բարոյական վնասի դիմաց:

Երկրորդ՝ բանդերական պապը երիտասարդ է, դեռ 40 տարի կկառավարի, և 40 տարի անընդմեջ իր երախտապատությունը պիտի հայտնի Միացյալ Նահանգներին:

Երրորդ՝ որքան էլ պրն Բիչոկը վնասի Վատիկանին, իսկ բանդերականը չի կարող չվնասել, չքանդել, չքայքայել, Միացյալ Նահանգները չի տուժի:

Եվ ուրեմն, չզարմանանք, եթե մի քանի օրից կաթոլիկ աշխարհը բանդերական պապ ունենա, և մեկնարկի կաթոլիկ եկեղեցու բանդերականացման շատ հետաքրքիր պրոցեսը: Մենք դա կարող ենք միայն ողջունել՝ ինչ էլ լինի Վատիկանի հետ, ինչ փորձանք էլ գա նրա գլխին, արևելյան քրիստոնյաները միայն կշահեն:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ