ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

ՈՒրացման էպոպեա

ՈՒրացման էպոպեա
19.09.2025 | 11:30

Ռուսերենում մի հետաքրքիր արտահայտություն կա՝ «поймать кураж», որը դիպուկ բնորոշում է Հայաստանի արդի իշխանությունների վարքագիծը: Սրանք՝ ՆՓ & ՔՊ контора-ն, 2018թ.-ին ճարպկորեն ձեռք բերելով ինքն իրեն «ինադու ընկած» հայ ժողովրդի անունից գործելու «թավշյա, ապա նաև պողպատյա» մանդատ, լծվեց Հայաստանն ու Արցախը հայկականությունից մաքրելու «ծանր և պատասխանատու» գործին, որն «հաջողությամբ» իրականացնում է առ այսօր:

Աներկբա է, որ Արցախի մասով контора-ի գրանցած արդյունքներն առավել քան «տպավորիչ են»: Արդեն երկու տարի է Արցախում ոչ միայն հայկականության որևէ դրսևորում չկա, այլև ընդհանրապես հայ չկա և հայկական Արցախն այլևս հուշ է այնպես, ինչպես հուշ են հայկական Մուշն ու Վանը, Կարսն ու Անին…պատմական Հայաստանի մնացած նահանգներն ու գավառներն էլ ձեզ փեշքեշ:

Հիմա հերթը Հայաստանինն է՝ վերացնել այն ամենը, ինչն իր մեջ հայկականություն է պարունակում և արդյունքում ձևավորել թուրք-ադրբեջանական դուետի վերահսկողության տակ գործող «պետական» մի ամորֆ միավորում, որի անունը կնքել են «իրական Հայաստան» և որը հայ էթնոսի ազգային ինքնության և պատմական հիշողության, համազգային իղձերի և արժանապատվության հետ կապ կունենա այնքանով, ինչքանով կապ ունի Մադագասկար կղզի-պետությունը շվեդների կամ կորեացիների ազգային ինքնության և պատմական հիշողության հետ:

Զերծ մնալով контора-ի ազգակործան գործողությունները ողջ ծավալով և խորությամբ ներկայացնելու գայթակղությունից, որն անելու դեպքում տասնյակ հաստափոր հատորներ կձևավորվեն, բավարարվենք դիտարկմամբ, որ հայկականությունը Հայաստանից «դուրս վռնդելու» գործում այլևս չտեսնելով որևէ հակազդեցության ինքն իրեն «ինադու ընկած» հայ ժողովրդի կողմից, контора-ի անդամներն անում են այն ամենը ինչ խելքներին փչի… պատկերավոր ասած՝ «кураж поймали» և Հայաստանի պարագայում ևս ձգտում են գրանցել «տպավորիչ արդյունքներ»՝ համարժեք արցախյան արդյունքներին:

ՈՒրացման «кураж поймали»… և ուրանում են՝ ինքնությունը, հավատքը, հիշողությունը:

Ռուսերենում մի տարածված խոսք էլ կա՝ «всё хорошо, что хорошо кончается»:

Աներկբա է, որ ՆՓ & ՔՊ контора-ի ուրացման այս «куражная» էպոպեան լավ ավարտ չի ունենալու, ընդհակառակը՝ վստահաբար կարելի է ասել, որ այն լինելու է դաժան, եթե ոչ ողբերգական:

Ես տեսնելու եմ դա:

Հայ ժողովուրդը տեսնելու է դա:

Ողջ աշխարհն է տեսնելու դա:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ