ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.11.2025 | 22:00
Հո՛ւր կենդանի Քրիստոս,
որ Քո սիրո հուրը գցեցիր երկրի վրա,
բորբոքի՛ր այն իմ մեջ՝
որպեսզի այրի հոգուս ախտերը,
սրբիիմ խղճմտանքը,
մաքրի մարմնիս մեղքերը
և վառի Քո գիտության լույսն իմ սրտում։
Օրհնի՛ր ինձ այս նոր օրվա սկզբին, Տե՛ր,
որպեսզի ապրեմ Քո կամքով,
սիրեմ Քո սիրով,
և գործեմ Քո ճշմարտության մեջ։
Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին,
և ինձ՝ բազմամեղիս,
նորոգի՛ր Քո Սուրբ Հոգու շնորհով,
որ իմ ամբողջ կյանքը լինի Քեզ փառք ու գոհություն։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ