ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Եթե այս լուրը ճիշտ է, ապա ամեն ինչ շատ ավելի լրջանում է հենց ամերիկյան էլիտաներում

Եթե այս լուրը ճիշտ է, ապա ամեն ինչ շատ ավելի լրջանում է հենց ամերիկյան էլիտաներում
18.03.2026 | 10:56

ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Քենթը հրաժարական է տվել Իրանի պատերազմի պատճառով

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (ԱՀԿ) տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտնել է X-ում:

«Երկար մտորումներից հետո որոշեցի թողնել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնը, որն ուժի մեջ է մտնում այսօր։ Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել այն պատերազմին, որը շարունակվում է Իրանում։ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում մեր երկրի համար, և ակնհայտ է, որ մենք սկսել ենք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո», - նշել է Քենթը:

Նա կարծում է, որ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար, և որ այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո է սկսվել:

Ինչպես գրում էին ԶԼՄ-ները, Թրամփի խորհրդականները համոզում են նրան ավարտել պատերազմը Իրանում:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ